Ներքին Միտք 6 ամիս առաջ - 23:22 26-03-2026

Թոքմաջյանին խնայում էի, քանի դեռ վհուկին իբրև բնորդուհի չէր ընդունել. Դավիթ Ստեփանյան

Դավիթ Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումը.

Այս խաչքարաձև կոթողը գտնվում է Կոմիտաս փողոցի այգում,,,,, տարիներ շարունակ սրա խուլ մակերեսին ոչ մի դեկորատիվ ելևեջ չկար,,,գրած էր միայն ԳԱՐՈՒՆ Ա,,, Կոմիտասի համանուն երգից,,,, բավականին պոետիկ ու կոմիտասյան էր ընկալվում իր զուսպ ու խորհրդավոր վիճակում,,,,



վերջերս նկատեցի, որ սպիտակ կիսանդրի են փակցրել` իբրև թե դատարկությունը լցնող ու կոնտրսատ հնչող, բայց իրականում լռությունն ու հորինվածքը քանդող,,,, հաշվի առնելով մոտեցման անտակտությունը ու նաև առանձին քանդակի գլխառադ վիճակը` հակված եմ կարծելու, որ Թոքմաջյանի արածն է,,, էլի բալգառկային չանգռտուկներով ու լղոզած կցոններով,,, ի դեպ գլխի վրա ցայտող սպիտակը ոչ թե ձյուն է, այլ թոքմաջյանական փնթի սվաղ,,,,, գրեթե համոզված եմ, որ իր արածն է, քանի որ այգում տեղադրված է նաև նրա քանդակած Վահագն Դավթյանի արձանը, որի պատկերը հետևի կողմից ուղղակի սարսափելի է փնթի կատարողականի տեսանկյունից,,,,, իսկ թե ո՞վ է հեղինակել խաչքարաձև բնօրինակ կոթողը հետաքրքիր կլինի իմանալ,,,,,, ամիսներ առաջ եմ էս պահը նկատել ու լուսանկարել, բայց Թոքմաջյանին խնայում էի քանի դեռ վհուկին իբրև բնորդուհի չէր ընդունել:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը