Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 4 ամիս առաջ - 22:00 26-03-2026

Փաշինյանն անկեղծ է. թոկը վզից կախած հորթն իր ինքնարտահայտման ձևն է

«Փաշինյանն իր այս համեմատությամբ, ըստ էության մատնանշում է սեփական երկրի վիճակը՝ նվաստացված և անզոր, բայց կարծում եմ՝ սա նաև նրա ինքնաարտահայտման ձևն է։ Իր երկիրը «թոկը զվից կախած հորթի հետ» համեմատելով, նա պարզապես նպատակ չունի նկարագրել միայն իրավիճակը։ Նա նաև հարվածում է ժողովրդի ինքնագնահատականին՝ փորձելով հոգեբանորեն իջեցնել մարդկանց, ստեղծել զոհի հոգեբանություն։ Երբ դու նայում ես ու տեսնում՝ քո երկրի ղեկավարը՝ Հայաստանի դեմքը, այդքան վիրավորական համեմատություն է անում, դա ուղիղ ազդեցություն է ունենում հասարակության վրա՝ անզորության և նվաստացման զգացողություն առաջացնելով»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը՝ անդրադառնալով ԱԺ հարցուպատասխանի ընթացքում Նիկոլ Փաշինյանը արտահայտությանը, թե՝ «Բոլորին ձեռք էր տալիս Հայաստանի Հանրապետությունը ունենալ հորթի կարգավիճակում, որի վզից պարանը գցած որտեղ ուզում՝ տանում էին»։

«Գիտե՞ք, մարդու մեջ մանկական տրավմաներ միշտ կան, և դրանք որոշ պահերին ավելի անկաշկանդ են արտահայտվում։ Փաշինյանը տարիներ շարունակ դիմակներով է ներկայացել հասարակությանը՝ խոստումներ տալով, բարձր արժեքների մասին խոսելով, բայց իրականում ունեցել է լրիվ այլ մտադրություններ։ Հիմա այդ դիմակները հանված են, և նա գործում է ուղիղ, նույնիսկ կոպիտ գործիքներով՝ վախ ստեղծելով, սպառնալով, ճնշելով ընդդիմադիրներին»,- շարունակեց հոգեբանը՝ նկարագրելով Փաշինյանի հոգեվիճակը։

Oragir.News-ի դիտարկմանը՝ մի՞թե իր խորհրդատուները չեն օգնում Փաշինյանին՝ իր խոսքում ավելի կոռեկտ և մտածված լինել, Նալչաջյանը նկատեց, որ Փաշինյանի բոլոր գործողությունները հենց այդ խորհրդատուների շնորհիվ է իրականացվում․

«Նրանք հաշվարկված կերպով օգտագործում են հոգեբանական գործիքներ հասարակությանը ճնշելու համար։ Նրանք հասկանում են, որ նախկին տրավմատիկ և վախեցնող մեթոդները չեն գործում այլևս, ուստի՝ անցնում են ավելի կոպիտ, անմիջական ձևերի։ Փաշինյանն այս պահին ավելի անկեղծ է, քան 2018-ին․ խոսքն ավելի բաց է՝ զզվանքի և վախի գործիքները կիրառվում են անթաքույց»։

Այս ենթատեքստում հոգեբանը կարևորեց քաղաքացիների պատասխանատվությունը գալիք ընտրություններում։

«Մարդը, ով իրեն անզոր և անօգնական է զգում, չպետք է լռի։ Ընդդիմադիր ուժերը պետք է կենտրոնանան հենց այս կետի վրա՝ մարդկանց մեջ արթնացնեն սուբյեկտ լինելու զգացումը, ցույց տան, որ նրանց ձայնն արժեք ունի, և այն կարող է փոփոխություններ բերել։ Ժողովրդի ակտիվությունը և սեփական ուժերի գիտակցումը միակ միջոցն է հաղթահարելու այդ նվաստացուցիչ հոգեբանական ազդեցությունը»,- եզրափակեց Կարինե Նալչաջյանը։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ