Ներքին Միտք 6 ամիս առաջ - 21:13 24-03-2026

ՀՀ շահը սպասարկող պաշտոնյան չի կարող ՀՀ հարկատուների փողերով զբաղվել ադրբեջանական զավթողական թեզերի պրոպագանդայով

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը.

«Արևմտյան Ադրբեջան» զավթողական հայեցակարգի ուսումնասիրությամբ ես զբաղվում եմ այդ հայեցակարգի՝ շրջանառության մեջ մտնելու օրվանից ի վեր՝ 2022 թվականի դեկտեմբերի 24-ից սկսած։ Պրահայում ՀՀ իշխանությունների կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելուց երկու ամիս անց Իլհամ Ալիևը հայտարարեց․ «Այս տարածքում Հայաստան երբեք չի եղել։ Այսօրվա Հայաստանը մեր հողն է… Այժմ, երբ Ղարաբաղյան հակամարտությունը լուծվել է, սա է մեր օրակարգում եղած խնդիրը։ Իհարկե, վաղաժամ էր խոսել դրա մասին նախքան Ղարաբաղյան հակամարտության լուծումը։ Բայց մենք չպետք է ժամանակ վատնենք»։ Դրանից հետո այս թեման մտավ հանրակրթական դպրոցներ, ԲՈՒՀ-ական համակարգ, և այն մասսայական տարածում է ստանում։

Ավելին՝ շատ անկեղծ ասեմ՝ սրա ուսումնասիրությունը ազդում է իմ ֆիզիկական առողջության վրա, ուստի, եթե ինձ մնար, առհասարակ կուզեի չխոսել սրանից։ Բայց, գիտակցելով վտանգը, հասկանալով, որ սա ուղղված է իմ պետության դեմ, դրա մասշտաբները անպատկերացնելի են, ես դրա ողջ ռիսկը տեսնում եմ, ես խոսում եմ այս ռիսկի և այն չեզոքացնելու հնարավորությունների մասին։ Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ՝ սա հստակ զավթողական և պատերազմական հայեցակարգ է, որը ուղիղ հրահանգավորվում է նախագահ Ալիևի կողմից։

Հիմա Փաշինյանը ու «Քանդենք պետությունը» սա չեզոքացնելու համար մոտ չորս տարի ոչինչ չեն արել, մինչդեռ սա կարելի է արագորեն ուղղել հենց Ալիևի դեմ։ Այսօր եկել, մեզ մոտ տանում են կոնկրետ ադրբեջանական քարոզչություն, ասում են՝ «հայելային» է սա Արցախի թեմային, ասում են՝ դե հիմա մի նեղվեք, որ ասում են «Իրևան»։ Գրողը տանի՝ ի՞նչ հայելային, եթե դուք եք գնացել Արցախն Ադրբեջանի մաս ճանաչել, ու հետո այս թեման դրվել է շրջանառության մեջ։ Հերիք չի՞ մարդկանց անհասկացողի տեղ դնեք։

Ասենք՝ սա ինչա՞, եթե ոչ ադրբեջանական զավթողական հայեցակարգի հստակ «նորմալիզացում» կամ «լեգիտիմացիա»։ Անկեղծ՝ սա, իմ կարծիքով, կոլաբորանցիոնիզմ է, չի կարող, չէ՞, ՀՀ շահը սպասարկող պաշտոնյան ՀՀ հարկատուների փողերով զբաղվել ադրբեջանական զավթողական թեզերի պրոպագանդայով։ Սա աբսուրդ է ուղղակի։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում