Ուղիղ եթեր
Արտաքին 6 ամիս առաջ - 19:45 24-03-2026

ՆԱՏՕ-ն Թուրքիայում հիմնում է նոր կորպուս

Թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» լրատվական կայքի վերլուծաբան Բարըշ Թերքօղլուն հոդված է հրապարակել, որտեղ նշվում է, որ ՆԱՏՕ-ն Թուրքիայում հիմնում է նոր «Բազմազգ կորպուս Թուրքիա» անվամբ ռազմական կորպուս և այդ աշխատանքները դեռևս ընթանում են։

Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները սկզբում հերքել են այդ լուրը, բայց հետո հաստատել են բազմազգ կորպուսի վերաբերյալ տարածվող տեղեկությունը։

Պաշտպանության նախարարության հայտարարության մեջ նշվել է, որ այդ աշխատանքները սկսվել են անցյալ տարի ու դա արվում է ՆԱՏՕ-ի հովանու ներքո։ Բացի այդ նաև շեշտվել է, որ դա արվում է Թուրքիայի ջանքերով։ Նաև նշվել է, որ աշխատանքները սկսվել են, բայց դեռ չեն ավարտվել։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները
15:20 Հայաստանի ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում գազի ներկրման արժեքը կաճի. Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ