Արտաքին 6 ամիս առաջ - 23:19 20-03-2026

Իրաքը ֆորսմաժորային իրավիճակ է հայտարարել նավթահանքերում

Իրաքը ֆորսմաժորային իրավիճակ է հայտարարել արտասահմանյան ընկերությունների կողմից շահագործվող բոլոր նավթահանքերում։

Այս մասին հայտնում է «Reuters»-ը՝ հղում անելով երկրի նավթի նախարարության աղբյուրներին:

«Ֆորսմաժորային իրավիճակ է հայտարարվել, քանի որ տարածաշրջանում ռազմական գործողությունները խաթարել են Հորմուզի նեղուցով նավարկությունը՝ արգելափակելով երկրից նավթի արտահանման մեծ մասը», - ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:

Ամենից շատ դիտված

12:03 «Ռեալը» Չեմպիոնների լիգայի 8 առաջատարների թվում է
23:10 Թրամփը հանձնարարել է Իրանի էներգետիկ օբյեկտներին հարվածելու սցենարներ մշակել. CNN
11:40 Որքա՞ն են դոլարի, եվրոյի և ռուբլու առքի ու վաճառքի փոխարժեքները
22:04 ՌԴ-ն կպատասխանի նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածներին. Պուտին
12:56 Սիսիանում 44-ամյա տղամարդը ձերբակալվել է 13-ամյա դստեր նկատմամբ բռնության կասկածանքով
11:17 «Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի՝ էբոլա վիրուսի Հայաստան չներթափանցման համար
13:22 Նրանք, ովքեր սպառնում էին տանկերով գալ և օկուպացնել Բաքուն, այսօր ադրբեջանական թեյ են խմում ադրբեջանական բանտերում. Ալիև
18:24 Թուրքիայի պատվիրակությունը լքել է դահլիճը Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ
16:36 Շինհրապարակում քաղաքացին 12 մետր բարձրությունից ընկել է փոսը․ վիճակն անհայտ է
19:18 Ես արդար եմ 100 տոկոս․ Ծառուկյանը՝ իր դեմ հարուցված գործի մասին