Արտաքին 5 ամիս առաջ - 23:57 19-03-2026

«Ճշմարիտ խոստում 4» գործողության ընթացքում Իրանն առաջին անգամ կիրառել է «Նասրալա» հրթիռը

Իրանն առաջին անգամ կիրառել է «Նասրալա» կառավարվող հրթիռը ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ իրականացվող գործողության շրջանակում։ Այս մասին հայտնում է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ)։

«Գործողության («Ճշմարիտ խոստում 4»՝ ընդդեմ ԱՄՆ-ի և Իսրայելի - խմբ.) այս ալիքի (65-րդ) ընթացքում կիրառվել է «Նասրալա» հրթիռը, որը հանդիսանում է «Գադր» հրթիռի բարելավված և կառավարվող տարբերակը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ գրոհի ընթացքում հարվածներ են հասցվել Հայֆայի և Աշդոդի նավթավերամշակման գործարաններին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան