Ներքին 6 ամիս առաջ - 10:27 19-03-2026

Ստեփանավան համայնքին կվերադարձվի կանաչապատ հողատարածք

Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի մարտի 13-ի վճռով բավարարել է Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ ֆիզիկական անձի, Ստեփանավան համայնքի, առևտրային բանկի և երրորդ անձ՝ Կադաստրի կոմիտեի: Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Լոռու մարզի Ստեփանավան համայնքին կվերադարձվի Ստեփանավանի Բոնդարև 4/1 հասցեում գտնվող՝ 105 քմ մակերեսով ընդհանուր օգտագործման կանաչապատ հողատարածքը:

Այս մասին հայտնում են դատախազությունից։

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը 2024 թվականին հայց էր ներկայացրել Վարչական դատարան՝ Ստեփանավան համայնքի ղեկավարի 2011 թվականի դեկտեմբերի 26-ի որոշումն առոչինչ ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով:

Հայցադիմումը Գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա՝ Վարչական դատարանը 2025 թվականի ապրիլի 10-ին վերահասցեագրել էր Հակակոռուպցիոն դատարան:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում