Ներքին Խոսք 6 ամիս առաջ - 18:30 18-03-2026

Գիտությունը չի զարգանում, քանի որ իշխանության համար գիտնականը սուրճ խմող է

«Հայաստանում գիտության ոլորտում կառավարման ղեկի մոտ կանգնած են մարդիկ, որոնք գիտության հետ, ըստ էության, որևէ կապ չունեն»,- ասաց կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը Oragir.News-ի հետ զրույցում, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Հայաստանում Լուսին թռչելու ծրագրերի բացակայության միակ պատճառը 400,000 գիտնականների ու պրոֆեսիոնալների պակասն է։

Նա նշեց, որ իրականում հայ գիտնականները զգալի դերակատարում ունեն համաշխարհային գիտության մեջ. նրանք ընդգրկված են ԱՄՆ-ի և Ռուսաստանի համապատասխան կառույցներում և աշխատում են տիեզերական ու այլ խոշոր նախագծերի վրա։ Սակայն, ըստ փորձագետի, Հայաստանը՝ որպես ինքնուրույն երկիր, չի մասնակցում այդ ծրագրերին, քանի որ պետական բյուջեի միջոցները նորարարության փոխարեն ուղղվում են ոստիկանությանը՝ ինչ-որ մեկի անվտանգությունը պաշտպանելուն։

Մխիթարյանն ընդգծեց, որ համակարգից գիտնականների արտահոսքը աղետալի չափերի է հասել, հատկապես հումանիտար ոլորտում.

«Վերջին երկու տարվա ընթացքում հումանիտար և հասարակագիտական ոլորտում գիտական աստիճան ստացած 150 անձանցից 10-ից էլ քիչն է մնացել գիտության մեջ։ Մնացածը կա՛մ լքել են հանրապետությունը, կա՛մ դուրս են եկել գիտության ոլորտից»։

Փորձագետի խոսքով՝ այսօր գիտնականների թիվն այնքան է պակասել, որ նրանց ձայնը պարզապես լսելի չէ։

«Եթե պետության ղեկավարն ունի այնպիսի վերաբերմունք, որ գիտնականները միայն մինչև կեսօր սուրճ խմելու համար են, ապա այդպիսի պետությունում գիտությունը չի կարող զարգանալ, և համաշխարհային մակարդակի գիտնականներ չեն կարող լինել»,- ասաց նա։

Ատոմ Մխիթարյանը անդրադարձավ նաև կառավարության առաջ քաշած «Ակադեմիական քաղաքի» գաղափարին, և նշեց, որ այն իրականում գիտական համակարգը կազմաքանդելու ծրագիր է։ Ըստ նոր օրենքի՝ բոլոր բուհերն ու գիտական կազմակերպությունները լուծարվելու և միավորվելու են, ինչը փորձագետը որակում է որպես «զրոյական վիճակ» գիտության համար։

«Իշխանությունների նպատակը ոչ թե արդյունաբերական երկիր կառուցելն է, այլ ծառայություններ մատուցող պետություն ունենալը, որտեղ գիտական ներուժի զարգացման փոխարեն շեշտը դրվում է մեր արևմտյան և արևելյան հարևաններին ծառայություններ մատուցելու վրա»։

Ինչ վերաբերում է աշխատավարձերի բարձրացմանը, Մխիթարյանը հստակեցրեց, որ դա տեղի է ունեցել ոչ թե լրացուցիչ ներդրումների, այլ գիտնականների թվի կրճատման հաշվին. համակարգից դուրս մղվածների գումարները պարզապես վերաբաշխվել են մնացածների միջև։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը