Ուղիղ եթեր
Արտաքին 7 ամիս առաջ - 22:24 18-03-2026

Իրաքը Թուրքիայի տարածքով կրկին նավթ կարտահանի

Իրաքը և Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարությունը համաձայնության են եկել Թուրքիայի տարածքով նավթի արտահանումը վերսկսելու վերաբերյալ։

Իրաքի նավթային նախարարությունը հայտնում է, որ արտահանումը կսկվի մարտի 18-ից և կհասնի Թուրքիայի Ջեյհան նավահանգիստ։ Սկզբնական շրջանում նախատեսվում է արտահանել օրական 200.000-ից մինչև 250.000 բարել նավթ։

Նշենք, որ այդ երթուղին վորագործարկվել է 2 տարվա դադարից հետո, իսկ չգործարկվելն ուներ քաղաքական ու իրավական պատճառներ։

Մասնագետները նշում են, որ այդ խողովակաշարը կարևոր այլընտրանք է Հորմուզի նեղուցին, որը վտանգված է Մերձավոր Արևելքում լարվածության պատճառով։ Նաև նշում են, որ Իրաքը կկարողանա օգտագործել տարբեր երթուղիներ իր նավթի արտահանման համար։

Պաշտոնյանները նշել են, որ եթե խողովակաշարն աշխատի ամբողջ հզորությամբ, կարող է ապահովել 40 մլրդ դոլարի առևտրային ծավալ ու իրաքյան նավթի արտահանման զգալի մասը կարող է համաշխարհային շուկա մատակարարվել Թուրքիայի միջոցով։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց