Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 22:48 16-03-2026

Խոստումներ շատ են տալիս, բայց տնակները չեն քչանում․ Գյումրիում 2600 «դոմիկ» կա

Գյումրիում տնակային կացարանների խնդիրը շարունակում է մնալ չլուծված։ Ըստ վերջին պաշտոնական տվյալների՝ քաղաքում գրանցված է մոտ 2600 տնակ։

Այս բնակարանային ճգնաժամը հատկապես ծանր հարված է ծերերի և սոցիալապես անապահով ընտանիքների համար։ Օրինակ՝ 83 տարեկան Ժենյա Խաչատրյանը ապրում է միայնակ, տնակում՝ առանց նվազագույն պայմանների։

Քաղաքային իշխանությունները տարիների ընթացքում բազմիցս խոստացել են տնակային խնդիրները կարգավորել, սակայն իրականում «դոմիկների» թիվը միայն չի նվազում՝ հակառակը, որոշ թաղամասերում դրանց թիվը նույնիսկ աճել է։ Փաստը խոսում է այն մասին, որ խոստումները մնում են խոստումներ, իսկ լուծումները՝ թղթի վրա։

Գյումրեցիները սպասում են ոչ թե նոր խոստումների, այլ իրական փոփոխությունների։ Իսկ մինչ այդ, տնակները՝ իրենց ցավալի իրականությամբ, շարունակում են մնալ քաղաքի աչքառու խնդիրներից մեկը։

Տեսանյութ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը