Ներքին 5 ամիս առաջ - 09:46 13-03-2026

Սիսիանի ղեկավարը ավելի քան 1 մլն դոլարի թերակատարման համար «պարգևատրվել է» շքեղ ավտոմեքենայով

Սիսիանի համայնքապետ Հովսեփ Առաքելյանը տարեկան պլանը «փակել է» 385.388.583 դրամ պակասորդով. չի կարողացել ապահովել համայնքի եկամուտները՝ հիմնականում չհավաքելով բյուջեով նախատեսված համայնքային հարկերն ու տուրքերը։



Բայց դա չի խոչընդոտել համայնքի ղեկավարին, որ ինքն իրեն պարգևատրի 24.800.000 դրամ արժողությամբ նոր էլեկտրական մեքենայով։



Դե բնական է, որ պարգևավճարների ու հավելավճարների մասին խոսելն ավելորդ է։