Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 6 ամիս առաջ - 22:30 12-03-2026

Փաշինյանն առողջ չի ու չի հասկանում, որ Արցախ բառը պատերազմի կոչ չէ. հարցում

Լրագրողը Նիկոլ Փաշինյանին հարց էր հղել. «Արցախի մասին իր խոսելը, նաև գիրք նվիրելը, Դուք համարել եք դա Կառավարության քաղաքականությանը հակառակ ինչ-որ գործողությո՞ւն», ինչին Փաշինյանը պատասխանել է․ «Այո, ես դա համարել եմ Կառավարության վարած արտաքին քաղաքականությանը հակառակ գործողություն, ես դա համարել եմ սադրիչ գործողություն և խնդրել եմ, որ դիմում գրի»։

Վարչապետը նաև ավելի վաղ նշել էր, որ «Արցախի Հանրապետություն» արտահայտությունը կարող է ընկալվել որպես պատերազմի կոչ։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներով և քաղաքացիներին հարցրել․ «Համաձա՞յն են Նիկոլ Փաշինյանի հետ, որ «Արցախի Հանրապետություն» արտահայտությունը պատերազմի կոչ է»։

Քաղաքացիների պատասխանները տարբեր էին։

«Բացարձակ, բացարձակ համաձայն չեմ։ Դե հիմա, գիտե՞ք ինչ կա, ամեն մարդ իրավունք ունի ընտրության, որևէ մեկը իրավունք չունի ինչ-որ բան արգելի կամ իր կարծիքը թելադրի։ Դա շատ սխալ մոտեցում է»,– ասաց մի տղամարդ։

Մեկ այլ քաղաքացի նշեց․ «Մենք հիմա այն վիճակում ենք գտնվում, որ չենք կարող էդ հարցը բարձրացնել, թե չէ հայկական պետությունը լրիվ կկորի»։

Մեկ տղամարդ էլ իր մտահոգությունն այսպես արտահայտեց․ «Եթե մի մարդ չի կարող իրա ընտանիքը պահի, դիմում ա հարևանին։ Հարևանները 100% առիթից օգտվելու են։ Ես չոբանի թոռ եմ․ եթե իմ ոչխարը առողջ չի լինում, հիվանդին վերացնում եմ։ Բայց էս մարդը առողջը չի, չի հասկանում ինչ անի։ Շատ թույլ է, շատ»։

Մեկ ուրիշն էլ հավելեց․ «Արցախը մերն է։ Հիմնականում միշտ մերն է եղել։ Հիմա ի՞նչ պատերազմի մասին է խոսքը։ Դուք ի՞նչ համարձակություն ունեք մեր հողերը զիջելու։ Հիմա գան ձեր տունը մտնեն, ասեն՝ երեխուդ տուր, թե չէ կսպանենք, կտա՞ք։ Ավելի լավ է զոհվի, քան զիջես։ Մեր հայրենիքն է։ Մի ժամանակ ասում էինք՝ ծովից ծով Հայաստան, հիմա ասում ենք՝ մի բուռ Հայաստան է մնացել։ Գոնե էդ մի բուռը պինդ պահենք»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան