Ներքին Տեսանյութ 5 ամիս առաջ - 17:11 12-03-2026

«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզում

Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում Բիոգրաֆի հյուրատանը Հայարփին իր հյուրերին բարի գալուստ է ասում հյուրատան այցեքարտը համարվող մեղրահամ ըմպելիքով։ Հյուրատան տնակները մեղվափեթակների տեսքով են, որտեղ գյուղական տուրիզմի սիրահարները հանգստանալուց բացի կարող են իրականացնել մեղրի համտես, մասնակցել մեղրաքամին։

Բիոգրաֆի հյուրատունը Ակբա ֆեդերացիայի և Գերմանիայի բնության պահպանության միության՝ NABU-ի «Գյուղական տուրիզմի զարգացման» ծրագրի շահառուներից է. ստացված դրամաշնորհի միջոցով ներդրվել են հատուկ էկո լուծումներ, որոնց շնորհիվ հյուրատունը ֆիլտրում է ցանկացած կեղտաջուր և չի աղտոտում շրջակա միջավայրը։



«Հյուրատան կառուցմամբ փորձել ենք ոչ միայն զարգացնել համայնքը, այլ նաև զարկ տալ զբոսաշրջության և համայնքի զարգացմանը: Ստեղծել ենք հանգստի հարմարավետ անկյուն, որտեղ սնունդը էկոլոգիապես մաքուր է՝ տեղական բնական պրոդուկտներից պատրաստված։ Մեզ համար կարևոր էր, որ հյուրատան գործունեությունը «խոսի» օրգանական գյուղատնտեսության հետ, այդ իսկ պատճառով սկսեցինք կիրառել կանաչ լուծումներ՝ սկսած արևային պանելների տեղադրումից և ինքնաբավ դառնալու գործընթացից, վերջացրած կոյուղու մաքրման կայանի կառուցմամբ ու տեղադրմամբ, որի հարցում մեզ աջակցեց Ակբա ֆեդերացիան և NABU-ն։ Քանի որ հյուրատունը մոտ է գետին և մեզ համար կարևոր էր, որ կեղտաջրերը, որոնք արտադրվում են մեր հյուրատանը գործունեության ընթացքում, որևէ կերպ չվնասեն շրջակա միջավայրը»,- նշել է Բիոգրաֆի հյուրատան հիմնադիր Հայարփի Հակոբյանը։



Հայարփիի համագործակցությունը Ակբա բանկի և Գերմանիայի բնության պահպանության միության՝ NABU-ի հետ սկսվել է դեռ 2021-ին. նա մասնակցել է օրգանական գյուղատնտեսության աջակցման ծրագրին և ստացել օրգանական մեղր արտադրողի սերտիֆիկատ՝ ներկայացնելով իր արտադրանքը արտերկրի շուկաներում։

Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի ավելի քան 75 տոկոս մասնաբաժին: Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու ամրապնդմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին:

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի
22:15 Պուտինը շնորհավորել է Մեհրիբան Ալիևային
23:51 Թուրքիայի և Ադրբեջանի պահանջով Հայաստանը չպետք է ունենա Սահմանադրություն, չպետք է թույլ տանք. Իշխան Սաղաթելյան
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
14:28 Ինչու միամիտ Փաշինյանը գոհ կլինի, որ Կրեմլը ՀՀ-ին դուրս հրավիրի ՀԱՊԿ-ից
12:49 Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը