Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 13:27 12-03-2026

Կառավարությունը սկզբում լռեց, հիմա էլ հերքում է բացահայտումները. Արեգ Սավգուլյան

«Փաստացի ստացվում է, որ մենք ունենք երկու իրականություն։ 2021 թվականի նոյեմբերի 26-ին ստեղծվեց Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության կառավարությունների միջև սահմանազատման հանձնաժողովը։ Բոլորս գիտենք այդ հանձնաժողովի նպատակը, սակայն ստացվում է, որ դրա զուգահեռ գործում է նաև մեկ այլ՝ ստվերային, հասարակության համար անհայտ հանձնաժողով, որը ինչ-ինչ պատճառներով և հիմնավորումներով կարողանում է Հայաստան-Ադրբեջան սահմանամերձ հատվածներում ամրապնդել իր դիրքերը»։

Այս մասին Հայաստանի Հանրապետության կառավարությունը սկզբում նախընտրում էր լռել, իսկ հիմա, երբ պարոն Թաթոյանի կողմից այս բացահայտումները ներկայացվեցին, դրանք հերքում է»,– լրագրողների հետ զրույցում ասաց «ՀայաՔվե»-ի անդամ Արեգ Սավգուլյանը։

Նրա խոսքով՝ ստեղծվում է տպավորություն, որ պաշտոնական հանձնաժողովի քննարկումներից բացի կարող են լինել նաև այլ պայմանավորվածություններ։

«Եթե Հայաստանի Հանրապետության կառավարությունը չի բարձրաձայնում Ադրբեջանի զինուժի կողմից Հայաստանի սուվերեն տարածքում առաջխաղացումները և ինժեներական կահավորումները, բնականաբար հասարակության մոտ առաջանում է տպավորություն և ենթադրություն, որ կա ինչ-ինչ պայմանավորվածություն, որի շրջանակներում այդ առաջխաղացումները տեղի են ունենում։ Հակառակ դեպքում դժվար է բացատրել, թե ինչպես է դա հնարավոր»,– նշեց նա։

Սավգուլյանը հավելեց, որ այս բացահայտումների վերաբերյալ մի շարք լրատվամիջոցներ և կազմակերպություններ լրացուցիչ ուսումնասիրություններ են իրականացրել։

«Այս բացահայտումների շրջանակում բազմաթիվ լրատվական գործակալություններ և կազմակերպություններ լրացուցիչ փորձաքննություն իրականացրեցին և հավաստեցին, որ ներկայացված տվյալները կեղծ չեն»,– ասաց «ՀայաՔվե»-ի անդամ Արեգ Սավգուլյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի

Ձեզ գուցե հետաքրքրի