Արտաքին 7 ամիս առաջ - 20:35 10-03-2026

Իսրայելի ԶՈՒ-ն հաղորդել է Թեհրանում ԻՀՊԿ-ի ստորգետնյա համալիրին հարվածներ հասցնելու մասին

Իսրայելցի զինվորականները հայտնել են, որ լույս մարտի 10-ի գիշերը հարվածներ են հասցրել Թեհրանում գտնվող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետ կապված օբյեկտներին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հայտնել է իր Telegram ալիքում։

Հարվածներից մեկն ուղղված է եղել ԻՀՊԿ-ի կողմից զենքի հետազոտությունների և մշակման համար օգտագործվող համալիրին։ Ստորգետնյա համալիրը գտնվում էր ԻՀՊԿ-ի՝ Իմամ Հուսեյնի անվան կենտրոնական ռազմական համալսարանի տարածքում։

Բացի այդ, Իսրայելի ռազմաօդային ուժերը գրոհել են ԻՀՊԿ-ի «Ղոդս» ուժերի հետ կապված ենթակառուցվածքի վրա։

Մեկ այլ հրապարակման մեջ ԻՊԲ-ն հայտնում է, որ Իրանից հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ, պաշտպանական համակարգերն աշխատել են վտանգը վերացնելու ուղղությամբ։ Քիչ անց բանակն Իսրայելի բնակիչներին տեղեկացրել է, որ նրանք արդեն կարող են դուրս գալ ապաստարաններից։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում