Ներքին 6 ամիս առաջ - 19:18 10-03-2026

8000 դրամ ավտոմասից, 2000 դրամ պատվերից․ տաքսու վարորդները խարդախության զոհ են դարձել

Տաքսու վարորդները խարդախությունների զոհ են դարձել, ֆինանսական վնասներ կրել։

Oragir.News ահազանգած Yandex-ի վարորդներից մեկը պատմում է, որ պատվիրատուն նշել է դեպի Էջմիածին ուղղություն, սակայն զանգել է և ասել, որ ճանապարհից վերցնի ավտոմեքենայի մաս և հասցնի իրեն։ Ինքը և՛ ապրանքի, և՛ տաքսու գումարը կտա։

Վարորդը գնացել է նշված վայր, վճարել մոտ 8000 դրամ և վերցրել մեկ տոպրակ ավտոմասեր, որոնք ոչնչի պետք չեն։ Պատվերի արժեքը եղել է 2000 դրամ։ Սակայն երբ նա հասել է պայմանավորված վայր և զանգահարել նույն համարով, զանգերին այլևս չեն պատասխանել։

Նմանատիպ դեպք է եղել նաև մեկ այլ վարորդի հետ։ Վերջինս Oragir.News-ին պատմել է, որ պատվիրատուն տաքսի է պատվիրել դեպի Հոկտեմբերյան և ասել, որ մինչ հասնելը՝ Բանգլադեշից վերցնի ավտոմեքենայի մաս, ինքը Idram-ով կփոխանցի։ Վարորդը նշել է, որ չունի Idram, կարող է քարտային տվյալներ տալ։ Պատվիրատուն ասել է՝ վճարիր կանխիկ, ես քեզ կանխիկ կվերադարձնեմ։

Վարորդը վերցրել է ավտոմասը՝ վճարելով մոտ 13 հազար դրամ, սակայն մի քանի րոպե անց նկատել է, որ պատվերը չեղարկվել է, իսկ պատվիրատուն այլևս չի պատասխանում զանգերին։

Տուժած վարորդները գործընկերներին խորհուրդ են տալիս նման դեպքերում զգոն լինել և չվճարել որևէ ապրանքի համար սեփական միջոցներից։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի