Ներքին 6 ամիս առաջ - 13:31 10-03-2026

Պիտի իր մեջ ամփոփի մեր հավաքական առաջարկը մեր երկրին. ի՞նչ կարգախոսով է «Առաջարկ Հայաստանին»-ը գնալու ընտրությունների

Վերջին շրջանում հանդիպումների ժամանակ ինձ հաճախ հարցնում են, թե ի՞նչ կարգախոսով ենք մենք գնալու ընտրությունների։ Մի բան հաստատ կարող եմ ասել. չի´ լինելու այնպես, որ փակ սենյակում սկսենք սիրուն բառեր, սիրուն նախադասություններ մտածել։ Կարգախոսը պետք է լինի բնական՝ մարդկանցից, իրական կյանքից եկող, այս մասին հայտարարել է Գագիկ Ծառուկյանը։

«Ես ամեն օր հարյուրավոր մարդկանց հետ եմ շփվում՝ բոլոր սոցիալական խավերի, տարբեր տարիքների։

Ի՞նչ են ուզում մարդիկ.

- Որ իրենց երկրում հանգիստ, անվտանգ ապրեն,

- Որ խաղաղությունը լինի ոչ թե օդում, խոսքի վրա, այլ լինի երաշխավորված

- Որ երկրում արդար բարքեր լինեն,

- Որ երիտասարդները չմտածեն երկրից հեռանալու մասին,

- Որ երեխա ունենալը ոչ թե բեռ համարվի, այլ՝ երջանկություն, որ տուն ունենալը ոչ թե երազանք լինի, այլ՝ լուծվող հարց,

- Որ բիզնեսը լինի պաշտպանված,

- Որ գյուղում ապրելը լինի եկամտաբեր ու շահավետ,

- Որ առաջ գնա գիտելիք, աշխատասիրություն ունեցողը, ոչ թե սրա-նրա բարեկամը,

- Որ պետական կառավարման համակարգում արժանի տեղ զբաղեցնեն կրթված, ազնիվ մարդիկ, գիտելիք ու փորձ ունեցողները, ոչ թե՝ ըստ կուսակցական պատկանելության,

- Որ երկրում լինի ներքին համերաշխության մթնոլորտ, ոչ թե բոլորը բոլորին ատեն կամ նախանձեն,

- Որ մարդիկ կարողանան իրենց կյանքը տարիներով իրենց երկրում պլանավորել, որ տարեցտարի աճ ու զարգացում լինի,

- Որ մեր երկիրն ունենա դաշնակիցներ,

- Որ հայը հաղթահարի այսօրվա խեղճությունը,

- Որ հայը նորից դառնա աշխարհում հարգված, հեղինակություն վայելող, իր ազգակցին օգնող։

Առաջին հայացքից՝ սրանք պարզ, հասարակ մարդկային ցանկություններ են։ Բայց հենց այս հասարակ ցանկություններից է ձևավորվում հանրային մթնոլորտը, որն օգնում է ունենալ դրական մտածող, ստեղծող հասարակություն, հենց այդ մթնոլորտն է ստեղծում ամուր, անվտանգ երկիր։ Այնպես որ, կարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու։ Այդ կարգախոսը պիտի լինի մեր հասարակության ընդհանուր առաջարկը՝ մեր երկրի զարգացման, ապագայի համար։ Պիտի իր մեջ ամփոփի մեր հավաքական առաջարկը մեր երկրին, Առաջարկը՝ Հայաստանին։

Մենք այդպես էլ անելու ենք։ Այդ կարգախոսը մենք միասին պիտի ստեղծենք և միասին էլ իրականություն դարձնենք»,- նշել է Ծառուկյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում