Արտաքին 7 ամիս առաջ - 19:32 09-03-2026

Ֆիդանն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան գործընթացին

Ստամբուլում տեղի է ունեցել Թյուրքախոս պետությունների կազմակերպության (ԹՊԿ) անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի ոչ պաշտոնական նիստը։

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ելույթի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան գործընթացին։

Նա մասնավորապես նշել է. «Հարգելի մամուլի ներկայացուցիչներ, այսօր մենք նաև հնարավորություն ունեցանք քննարկելու մյուս տարածաշրջանային հարցերը։ Մենք ողջունում ենք այն քայլերը, որոնք իրականացվում են Ադրբեջանի և Հայաստանի միջև մնայուն խաղաղության և կայունության հաստատման, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության ուղղությամբ։ Այս քայլերը ցույց են տալիս, որ Հարավային Կովկասում խաղաղությունը սկսել է գործնականում դրսևորվել։ Մեր ամենամեծ ցանկությունն է, որ այս ընթացքը պահպանվի և հնարավորինս շուտ պսակվի մնայուն խաղաղության պայմանագրով»։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում