Ներքին 7 ամիս առաջ - 21:00 08-03-2026

Ժամկետանց և չգրանցված դեղեր. ինչ են վաճառում քաղաքացիներին

Դեղատներում վաճառվող դեղերը միշտ չէ, որ ժամկետի մեջ են։ Երբեմն դրանք կարող են ունենալ պիտանելիության կամ անվտանգության հետ կապված տարբեր խնդիրներ, որոնք լավագույն դեպքում նվազեցնում են դեղի արդյունավետությունը, իսկ վատագույն դեպքում՝ վնասում մարդու առողջությունը։

Կեղծ դեղերի լայնածավալ շրջանառության մասին պաշտոնական տվյալներ հաճախ չեն հրապարակվում, սակայն ժամանակ առ ժամանակ արձանագրվում են դեպքեր, երբ անհասկանալի ծագման դեղորայք է մուտք գործել Հայաստան։

Հայաստանում դեղերի շրջանառությունը կարգավորվում է օրենքով և վերահսկվում է պետական մարմինների կողմից, իսկ թե ինչ մեխանիզմներ են գործում կեղծ կամ չգրանցված դեղերի ներթափանցումը կանխելու համար, այնքան էլ պարզ չէ։

Հայաստանում դեղերի մեծ մասը ներմուծվում է մոտ 60-70 տարբեր երկրներից։ Դրանք հիմնականում գալիս են Եվրոպայից, ԱՄՆ-ից և Ռուսաստանից։ Հայաստանում ամենահայտնի ներմուծող ընկերություններից են Vaga Pharm, Alfa Pharm Import, Natali Pharm ընկերությունները, որոնք միասին ներմուծում են Հայաստանի դեղերի շուկայի մոտ 60%-ը։

«Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով փոխադրման համար արգելված և սահմանափակումների ենթակա ապրանքների ցանկերը հաստատելու, և տվյալ ոլորտը համակարգող պետական լիազոր մարմին է հանդիսանում ՀՀ առողջապահության նախարարությունը»,- նշվում է ՊԵԿ-ի տրամադրած տեղեկագրում:

Հայաստանում դեղերի շրջանառությունը օրենսդրորեն կարգավորված է, սակայն դրա իրական արդյունավետությունը կախված է վերահսկողության խորությունից, թափանցիկությունից և տնտեսական շահերի հավասարակշռությունից, ինչն այսօր հաճախ բացակայում է կամ լիարժեք չի ապահովվում։

Առավել մանրամասն՝ Հասմիկ Մովսիսյանի պատրաստած ֆիլմում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը