Արտաքին 7 ամիս առաջ - 17:31 08-03-2026

Իսրայելական բանակը հայտարարել է, որ հետապնդելու է Խամենեիի ցանկացած ժառանգորդի

Իսրայելական բանակը (ՑԱԽԱԼ) նախազգուշացրել է, որ շարունակելու է հետապնդել Իրանի սպանված գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Սեյեդ Խամենեիի ցանկացած ժառանգորդի։

X սոցիալական ցանցում պարսկերենով հրապարակված հայտարարության մեջ ՑԱՀԱԼ-ը նախազգուշացրել է, որ հետապնդելու է նաև բոլոր նրանց, ովքեր կփորձեն ժառանգորդ նշանակել այաթոլա Ալի Խամենեիին՝ նկատի ունենալով հոգևոր այն մարմինը, որին հանձնարարված է ընտրել Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդին։

«Բռնապետ Խամենեիի չեզոքացումից հետո Իրանի ահաբեկչական ռեժիմը փորձում է վերակազմավորվել և նոր առաջնորդ ընտրել։ Իրանի Փորձագետների խորհուրդը, որը տասնամյակներ շարունակ չէր հավաքվել, շուտով կգումարվի Ղոմ քաղաքում։ Մենք ուզում ենք ձեզ ասել, որ Իսրայել պետությունը շարունակելու է հետապնդել յուրաքանչյուր ժառանգորդի և յուրաքանչյուր մարդու, որը ձգտում է ժառանգորդ նշանակել։ Մենք զգուշացնում ենք բոլոր նրանց, ովքեր մտադիր են մասնակցել ժառանգորդի ընտրության հանդիպմանը, որ առանց վարանելու կթիրախավորենք նաև ձեզ»,- նշել են իսրայելական բանակում։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
22:30 Ընդդիմությունը պետք է ընտրությունների գիշերը դուրս գար փողոց և փորձեր իր քվեները պաշտպանել. Տիգրան Աբրահամյան
23:48 Ծառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշները
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել