Ներքին 7 ամիս առաջ - 10:32 08-03-2026

Երևանի գնդի պարեկները հայտնաբերել են երթևեկության կանոնները խախտող վարորդին

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության պետ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Զաքարյանը վերջերս ՊԾ ղեկավար կազմին է փոխանցել ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի և ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի հանձնարարականները, որ պարեկային ծառայությունը պետք է շարունակի էլ ավելի խստացված ծառայությունը և հայտնաբերեն հատկապես այն վարորդներին, ովքեր չարամտորեն կխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, և որ անհրաժեշտության դեպքում օրինախախտների ավտոմեքենան կտեղափոխեն հատուկ պահպանվող տարածք։

Գ․ Զաքարյանը նաև հայտնել է, որ պարեկները պետք է ակտիվացնեն շփումը քաղաքացիների հետ, ու դրա արդյունքում քաղաքացիները կարող են օրինախախտ վարորդների մասին տեղեկություններ փոխանցել պարեկներին՝ ինչքան են որոշ դատարկագլուխներ փորձում տեսակետ հայտնել, թե քաղաքացին չպետք է օրինախախտության կամ հանցագործությունների մասին իրավապահներին տեղեկացնի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ մարտի 7-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ մայրաքաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում «Mercedes G» մակնիշի 70 GU 700 համարանիշի ավտոմեքենայի վարորդը չարամտորեն խախտել է երթևեկության կանոնները, ավտոմեքենան վարել է հանդիպակաց երթևեկության գոտիներով և վթարային իրավիճակներ ստեղծել մյուս վարորդների համար։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը