Արտաքին 7 ամիս առաջ - 16:26 07-03-2026

Երուսաղեմում պայթյուններ են որոտացել․ AFP

Շաբաթ օրը Երուսաղեմում պայթյուններ են լսվել, հնչել են օդային տագնապի ազդանշաններ, հաղորդում Է AFP-ն:

AFP-ի լրագրողները Երուսաղեմի երկնքում երեք պայթյուն են լսել այն բանից կարճ ժամանակ անց, երբ իսրայելական բանակը հայտարարել է, որ իր հակաօդային պաշտպանությունը աշխատում է Իրանից արձակված արկերը որսալու վրա։

Դրանից կարճ ժամանակ անց Իսրայելի իշխանությունները հայտնել են, որ ամեն ինչ կարգին է, իսկ «Մագեն Դավիթ Ադոմ» արտակարգ արձագանքման ազգային գործակալությունը հայտարարել է, որ այդ հաղորդագրությունից անմիջապես հետո տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել:

Ընդհանուր առմամբ, իսրայելական բանակը հայտարարել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի ուղղությամբ արձակված 11 իրանական հրթիռ է արձանագրվել։ Բանակի ներկայացուցիչ փոխգնդապետ Նադավ Շոշանին ուրբաթ օրը հայտարարել է, որ գրեթե մեկ շաբաթ տևած գնդակոծություններից հետո Իրանից արձակվող հրթիռների քանակը «իրականում կրճատվել է»։

Նա հավելել է, որ ամերիկա-իսրայելական ռմբակոծությունների ընթացքում ոչնչացվել է իրանական հրթիռային արձակման կայանքների ավելի քան 60 տոկոսը։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
22:30 Ընդդիմությունը պետք է ընտրությունների գիշերը դուրս գար փողոց և փորձեր իր քվեները պաշտպանել. Տիգրան Աբրահամյան
23:48 Ծառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշները
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել