Արտաքին 5 ամիս առաջ - 12:47 07-03-2026

Միջուկային զենքի տիրապետումը Կիևի ռեժիմի համար մոլուցք է․ Զախարովա

Միջուկային զենքի տիրապետումը Կիևի ռեժիմի համար մոլուցք է։ Այս մասին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան՝ «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում։

«Սա Կիևի ռեժիմի մոլուցքն է։ Հիշե՛ք, թե ինչպես սկսվեց ամեն ինչ։ Զելենսկու հայտարարությունները հատուկ ռազմական գործողության սկզբում, երբ նա ասաց, որ լավ գաղափար կլինի, որ Կիևի ռեժիմը ունենա միջուկային զենք։ Կիևի ռեժիմի հանցագործությունները Կուրսկի մարզում և Սուջայում կասկած չեն թողնում, որ նրան միջուկային զենք է պետք ոչ թե զսպման, այլ օգտագործման համար»,-ասել է Զախարովան։

Նրա կարծիքով, եվրոպացի ներկայացուցիչները հաշվի չեն առնում, որ բոլոր «իրենց ստեղծած հրեշները» հետագայում իրենց դեմ են դուրս եկել։

«Նրանք անընդհատ մոռանում են մեկ պարզ բան։ Պատմականորեն նրանց ստեղծած բոլոր հրեշները հետագայում իրենց դեմ են դուրս եկել և սպառնացել իրենց նախնիների գոյությանը։

Կասկած չկա, որ եթե Զելենսկին կամ Կիևի ռեժիմն ամբողջությամբ ձեռք բերեր միջուկային զենք, նրանք կօգտագործեին այն, այդ թվում՝ իրենց սեփական հովանավորների դեմ, պարզապես այն պատճառով, որ նրանց համար ավելի հեշտ կլիներ դրանցից գումար քամել», - կարծում է ԱԳՆ ներկայացուցիչը։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան