Ներքին Հարցում 8 ամիս առաջ - 12:01 07-03-2026

Սաղ էլ վնասում են Հայաստանը, բացի Դոգից. հարցում

Քաղաքական դաշտում քննարկումները շարունակվում են՝ ընդդիմադիր և իշխանական ուժերի արդյունավետության, ազդեցության և հանրության շրջանում ունեցած հեղինակության շուրջ։

Oragir.News-ը շրջել է Երևան քաղաքում և քաղաքացիներին հարցրել. «Ո՞ր քաղաքական ուժին եք համարում Հայաստանի քաղցկեղը»։ Քաղաքացիների պատասխանները բազմազան էին։

«Հայաստանի քաղցկեղը, երևի, հանրապետականներն են», – ասաց մի քաղաքացի։

«Նիկոլին՝ իրա խմբով», – նշեց մեկ ուրիշը։

«Բոլորը մեկը մյուսից վատն են, ոչ մի հատ ուժ չեմ գտնում, որ առավելագույն արժեք ունի Հայաստանի ժողովրդի համար», – նշեց մի քաղաքացի։

Մի տղամարդ կարճ պատասխան տվեց. «Սաղն էլ վնասում են, բացի Դոգից»։

«Պարոն Քոչարյանի և պարոն Սերժ Սարգսյանի ուժը», – ասաց մեկ ուրիշը։

«Լրիվ էլ քաղցկեղ են՝ ղեկավարությունից սկսած։ Կառավարությունն էլ, Ազգային ժողովն էլ, քաղաքապետարանն էլ», – եզրափակեց մի քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
23:58 Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը. Ռուբեն Ռուբինյան
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը