Ներքին 7 ամիս առաջ - 18:18 06-03-2026

Գյումրիում այս պահին վերանորոգվում է 14, Շիրակի գյուղերում՝ 13 դպրոց

ՀՀ կառավարության կողմից իրականացվող՝ մինչև 2026 թվականը նախատեսված կրթական լայնածավալ ծրագրի շրջանակում նախատեսվում է նորոգել, կառուցել և վերակառուցել շուրջ 300 դպրոց և 500 մանկապարտեզ։ Շիրակի մարզում շարունակվում են կրթական ենթակառուցվածքների վերանորոգման աշխատանքները։ Մարզում ներկայումս վերանորոգվում է 27 դպրոց, որից 14-ը գտնվում են Գյումրիում, իսկ 13-ը՝ մարզի գյուղական բնակավայրերում։

Ծրագրի պատասխանատուները նշում են, որ կրթական ենթակառուցվածքների զարգացումը հատկապես կարևոր է մարզերի համար, որտեղ դպրոցների զգալի մասը տարիներ շարունակ շահագործվել է առանց լուրջ վերանորոգման։

Ծրագրի իրականացումը պետք է նպաստի ոչ միայն կրթության որակի բարձրացմանը, այլև համայնքների զարգացմանը։

«Գյումրիում վերանորոգվել են 28, 21, 19, 5, 38, 30, 31, 7, 11, 41, 9, 23, 20, 45 դպրոցները։ Գյուղական բնակավայրերում վերանորոգվում են Հայկավանի, Վահրամաբերդի, Ախուրյանի թիվ 2, Ախուրյան համայնքի Ն․ Աղբալյանի անվան դպրոց, Փանիկի, Հառիճի, Լեռնակերտի, Նոր Կյանքի, Արևշատի, Աշոցքի, Մուսայելյանի, Այգաբացի դպրոցները»,- Oragir.News-ին հայտնեցին Շիրակի մարզպետի աշխատակազմից։

Նշենք, որ գունեղ, լրիվ նոր ստանդարտներով դպրոցների վերակառուցմանը զուգահեռ մարզի գյուղական բնակավայրերում նախատեսվում է փակել 48 դպրոցներ, որոնք հիմնականում սահմանամերձ և լեռնային շրջաններում են։

Ամենից շատ դիտված

11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
13:19 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
12:30 Մարդուն «թոշակառու» պիտակ կպցնելով՝ նպաստում ենք նրա ապաակտիվացմանը. Փաշինյան
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
10:30 Նիկոլ Փաշինյանը չի շտապում նվերները հանձնել պետությանը
22:58 Ուշիի վթարի զոհերից է բռնցքամարտի Եվրոպայի 22-ամյա չեմպիոն Էրիկ Մխոյանը