Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 21:15 05-03-2026

Պավելս հպարտանում էր, որ ծնվել է Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը․ զոհվածի մայր

19 տարեկան էր Պավել Մանուկյանը, երբ սկսվեց Արցախյան 44-օրյա պատերազմը։ Զենքին ու խրամատին կամաց-կամաց վարժված Պաշը դիրքի ավագն էր։ Պավելի հրամանատարությամբ զինվորները աննահանջ կռվել են թշնամու ստորաբաժանումների դեմ։

Պատերազմի առաջին օրն է զանգել տուն, խոսել տնեցիների հետ, ասել որ ամեն ինչ լավ է լինելու։ Պավել Մանուկյանը նույն օրը վիրավորվում է ստանում, երկու օր հարազատները լուր չեն ունենում։ Հետո իրենց որդու անուն-ազգանունը վիրավորների ցուցակում են գտնում։ Պավելը հիվանդանոց տեղափոխվելուց 2 օր անց մահանում է(հոկտեմբերի 2-ին)։

Պավել Մանուկյանի ծննդյան օրն էր էլ հատուկ, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է ծնվել` մարտի 5-ին։ Պավելն այսօր կդառնար 25 տարեկան։

«Պավելս հպարտանում էր, որ ծնվել է Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը»,- ասում է Պավելի մայրը` Հասմիկ Մանուկյանը։

Մանուկյանների ընտանիքը 2023-ին մանկան ճիչով լցվեց։

Տիկին Հասմիկը, մի կերպ զսպելով հուզմունքը, ասում է, որ 22 տարի անց բարդ որոշում էր նորից մայրանալը, բայց ծնվեց Էմմին, որ փոխի, որ փրկի։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
13:19 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
12:30 Մարդուն «թոշակառու» պիտակ կպցնելով՝ նպաստում ենք նրա ապաակտիվացմանը. Փաշինյան
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
22:58 Ուշիի վթարի զոհերից է բռնցքամարտի Եվրոպայի 22-ամյա չեմպիոն Էրիկ Մխոյանը
10:30 Նիկոլ Փաշինյանը չի շտապում նվերները հանձնել պետությանը