Ներքին Միտք 5 ամիս առաջ - 20:55 04-03-2026

Պետությունը չի պաշտպանվում կոծկումով, սահմանը չի պահպանվում լռությամբ․ Դավիթ Անանյան

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության համահիմնադիր Դավիթ Անանյանը գրել է․

«Երբ ներկայացվում են փաստեր, որոնք ունեն հստակ աշխարհագրական կետավորում, ժամանակային շղթա և արբանյակային պատկերներով հաստատված ինժեներական փոփոխություններ, այդ պահին քաղաքական թիվ մեկ ամբիոնից հնչող խոսքը վեր է ածվում աղմուկի, որովհետև սպառվում են արդարացումները։

Այսօր «Միասնության Թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը ներկայացրեց հենց այդպիսի փաստեր՝ Ադրբեջանի զինված ուժերի դիրքային առաջխաղացումների վերաբերյալ Հայաստանի ինքնիշխան տարածքում։

Այսպիսի ապացույցները չեն քննարկվում աղմուկով և չեն լռեցվում քարոզչությամբ։ Դրանք կամ հերքվում են փաստերով, կամ ընդունվում են որպես իրականություն։

Եվ հենց այստեղ է սկսվում խնդիրը։ Պետության անունից հանդես եկողները կարող են ընտրել տարբեր բանակցային ռազմավարություններ, կարող են խոսել խաղաղության մասին, կարող են ունենալ իրենց քաղաքական հաշվարկները։ Բայց պետության կառավարման համար պատասխանատուները իրավունք չունեն սեփական ժողովրդից թաքցնելու երկրի սահմանների իրական վիճակը։

Հայրենիքի սահմանը ոչ թե քաղաքական նարատիվ է, այլ պետականության վերջին գիծը։ Եվ այդ գիծը չի կարող պահպանվել լռությամբ, կոծկումով կամ տեղեկատվական մանիպուլյացիաներով։

«Միասնության Թևեր»-ը չի զբաղվում աղմուկով։ Մենք զբաղվում ենք պետական պատասխանատվությամբ։ Երբ կան փաստեր՝ դրանք պետք է ներկայացվեն։ Երբ կա խնդիր՝ դրա մասին պետք է խոսվի։

Իսկ իշխանությունը պարտավոր է հիշել պետական մտածողության հիմքում ընկած հետևյալ սկզբունքը․ պետականության հարցերում լռությունը ոչ թե ուժի, այլ պատասխանատվությունից խուսափելու նշան է։

Իսկ երբ երկրի սահմանների վերաբերյալ փաստերը թաքցվում են սեփական ժողովրդից, դա այլևս քաղաքական վեճի թեմա չէ։ Դա արդեն իշխանության կողմից իր պետական պարտականությունից նահանջելու, կամ այդ պարտականությունից խուսափելու խնդիր է։

Պետությունը չի պաշտպանվում կոծկումով։ Սահմանը չի պահպանվում լռությամբ»։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ