Ներքին Միտք 5 ամիս առաջ - 22:19 03-03-2026

Փաշինյանը չցավակցեց Իրանին հոգևոր առաջնորդի սպանությունից անմիջապես հետո. ուշացած ցավակցության առեղծվածը

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է. «ՓԱՇԻՆՅԱՆԻ ՈՒՇԱՑԱԾ ՑԱՎԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԵՂԾՎԱԾԸ

Շատերիդ հետաքրքիր է, թե ինչու՞ Փաշինյանը չցավակցեց Իրանին իր հոգեւոր առաջնորդի սպանությունից անմիջապես հետո, այլ արեց դա երեք օր ուշացումով։

Պատճառը, բնավ, ոչ աշխատանքային օրերը չէին։ Ոչ էլ բեմադրված անտարբերությունն ու թեթեւսոլիկությունը։ Ոչ էլ «ուրախ ավտոբուսի» անվան տակ երթեւեկող հիվանդասենյակ համար 6-ը։
Իրական պատճառը հետեւյալն է։

Փաշինյանականները կամ հույս ունեին, կամ իրենց կուռատորներից՝ ինֆո, որ Խամենեի սպանությունից հետո Իրանի պետական կառավարման համակարգը արագ կփլուզվի, երկրի պաշտպանական համակարգը կկաթվածահարվի, եւ Իրանը կհայտնվի վերահաս կապիտուլյացիայի շեմին, ինչը կհանի բարեկամ երկրի առաջնորդի սպանության հետ կապված ցավակցելու բարոյա-քաղաքական հրամայականը։

Նրանց համար այդքան բաղձալի սցենարը չիրականացավ։ Իրանը վերապրեց Խամենեի սպանությունը եւ շարունակեց դիմադրությունը։

Ուստի երեք օր անց Փաշինյանը ստիպված էր ուշացած բարեվարքություն դրսեւորել եւ ցավակցել Խամենեի սպանության առիթով»։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ