Սպորտ 7 ամիս առաջ - 19:49 03-03-2026

ՈւԵՖԱ-ն թարմացրել է ֆուտզալի հավաքականների դասակարգման աղյուսակը․ Հայաստանը լավագույն տասնյակում է

ՈւԵՖԱ-ն թարմացրել է ֆուտզալի ազգային հավաքականների դասակարգման վարկանիշային աղյուսակը։ Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն այժմ 9-րդն է՝ 1951.975 միավորով։

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։

Լավագույն տասնյակը գլխավորում է Եվրոպայի փոխչեմպիոն Պորտուգալիան, երկրորդ տեղում Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիան է, իսկ Ռուսաստանը եզրափակում է լավագույն եռյակը։

Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը․
Պորտուգալիա – 2969.781
Իսպանիա – 2840.787
Ռուսաստան – 2547.128
Ղազախստան – 2384.943
Ուկրաինա – 2344.186
Ֆրանսիա – 2317.468
Խորվաթիա – 2153.623
Իտալիա – 1976.963
Հայաստան – 1951.975
Սլովենիա – 1921.849

Հիշեցնենք, որ մեր ընտրանին ֆուտզալի ԵՎՐՈ-2026-ում հասավ մինչև քառորդ եզրափակիչ, որտեղ ճանապարհը զիջեց ապագա բրոնզե մեդալակիր Խորվաթիայի հավաքականին։

Armsport

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան