Ներքին 7 ամիս առաջ - 15:03 03-03-2026

Ոճային փոխակերպում. Ինչպես է անճանաչելի փոխվել Մարիամ Փաշինյանի արտաքինը տարիների ընթացքում

Վերջին շրջանում համացանցում ակտիվորեն քննարկվում են Մարիամ Փաշինյանի արտաքին փոփոխությունները։ Եթե համեմատենք նրա նախկին և այժմյան լուսանկարները, ապա ակնհայտ է դառնում, որ նա անցել է ոճային և ֆիզիկական զգալի փոխակերպման ճանապարհ։

Ամենաակնառու փոփոխությունը, որը միանգամից աչքի է զարնում, Մարիամի քաշի զգալի կորուստն է։





Եթե տարիներ առաջվա լուսանկարներում նրա դեմքն ուներ ավելի կլորավուն տեսք, ապա այժմ դիմագծերը դարձել են ավելի սուր և արտահայտիչ։







Քաշի նվազման հետևանքով ավելի ընդգծված են դարձել այտոսկրերը և ծնոտի հատվածը, ինչը նրան հաղորդել է ավելի նուրբ տեսք։ Շատերի ուշադրությունից չի վրիպել նաև Մարիամի դեմքի որոշ այլ դիմագծերի փոփոխությունը։Նախկինում Մարիամի հոնքերն ավելի բարակ էին, այժմ դրանք դարձել են ավելի հաստ և ընդգծված։Համեմատելով հին լուսանկարները , նկատվում է, որ շուրթերի տեսքը նույնպես փոփոխվել է և շատ ենթադրություններ կան, որ Մարիամը կարող է դիմած լինել կոսմետիկ միջամտության։Մարիամի քիթը նույնպես փոփոխվել է, բայց դա տեղի է ունեցել քաշի նվազեցման արդյունքում։

Մարիամ Փաշինյանի հագուստի ընտրությունը ևս ենթարկվել է էվոլյուցիայի։Նախկինում նա նախընտրում էր ավելի սովորական, երբեմն շերտավոր և լայն հագուստ՝ ջինսե բաճկոններ, սովորական սվիտերներ և մեծ շարֆեր։

Այսօր Մարիամի զգեստապահարանում գերակշռում են սպորտային հագուստ չնայած նրան, որ կարող է ներկայանալ կանացի հագուստներով։ Նա հաճախ է կրում մարմինն ընդգծող զգեստներ, ժամանակակից կտրվածքով բաճկոններ և ոճային աքսեսուարներ։ Փոփոխությունների շղթան ամբողջացնում է փոփոխված դիմահարդարումը։

Եթե նախկինում նա նախընտրում էր ավելի արտահայտիչ դիմահարդարում, ապա այժմ այն ավելի պարզ է և էսթետիկ։ Նա հիմնականում ընտրում է բնական երանգներ, որոնք ընդգծում են նրա գեղեցկությունը, սակայն երբեմն չի կատարում է ավելի համարձակ շեշտադրումներից։

Մազերի գույնի և հարդարման փոփոխությունները ևս նպաստել են կերպարի ամբողջական փոփոխությանը՝ դարձնելով այն ավելի խնամված և ինքնավստահ։ Ամփոփելով կարող ենք ասել, որ Մարիամ Փաշինյանի այսօրվա կերպարը հետևողական աշխատանքի և ոճային փոփոխությունների արդյունք է, ինչը նրան դարձրել է ավելի ներկայանալի և ինքնավստահ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում