Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 14:01 03-03-2026

8,7 միլիոն դրամ փոխանցում եմ արել, բայց վարկը այդպես էլ չի տրամադրվել․ խարդախությունից տուժած քաղաքացի

Ներդրումային և վարկային խաբեության գործով մեկ այլ տուժած պատմում է, որ տարբեր պատրվակներով իրենից պահանջել են խոշոր գումարներ, փոխանցել է, սակայն խոստացված վարկը այդպես էլ չի տրամադրվել։

Տուժածի խոսքով՝ ինքը դիմել է 8 միլիոն դրամ վարկ ստանալու համար։ Դրանից հետո սկսվել են փուլային պահանջները։

«Փոխանցումներ ենք արել հինգ անգամ՝ ընդհանուր մոտ 8,7 միլիոն դրամ, նաև 300 հազար դրամ։ Ամեն անգամ ասում էին՝ սա վերջինն է։ Մի անգամ՝ «կոլեկտորական» ծառայության համար, հետո՝ կյանքի ապահովագրության, հետո՝ իբր դատախազության կողմից փաստաթղթերի ձևակերպման համար, որպեսզի համոզվեն, որ չենք խաբի և վարկը ժամանակին կմարենք»,- պատմեց նա։

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր փոխանցումից հետո խոստացվել է, որ գումարը 20 րոպե անց կփոխանցվի հաշվեհամարին։ Սակայն սպասելուց հետո կրկին զանգահարել և նոր վճար են պահանջել։

«Վերջում ասացին՝ պետք է 1200 դոլար փոխանցեք՝ մեկ տարվա վարկի մարումը նախապես վճարելու համար։ Ասացի՝ եթե ես վարկ չեմ ստացել, ինչպե՞ս փոխանցեմ վարկի մարում։ Բայց պնդում էին՝ պիտի փոխանցեք, նոր կտրամադրենք»,- նշեց տուժածը։

Երբ վերջին անգամ ևս պահանջվել է լրացուցիչ փոխանցում, քաղաքացին պահանջել է վերադարձնել արդեն փոխանցված գումարները՝ համոզված լինելով, որ խաբեության զոհ է դարձել։

Տուժածի խոսքով՝ իրեն վստահեցրել է նաև մի կին, ով ներկայացել է որպես «Մարինե» և հավաստիացրել, որ նման վարկեր տրամադրվում են։ Քաղաքացին նշում է, որ այդ կնոջ խոսքերից հետո ավելի է վստահել գործընթացին։

«Ասաց, որ ինքն էլ է վարկ ստացել՝ 20 հազար դոլար, տուն է գնել։ Ես հավատացի, որովհետև ներկայացավ որպես Հայաստանից։ Հետո, երբ դիմեցի քննչական մարմիններին, նրան նույնպես հրավիրեցին հարցաքննության։ Նա հայտարարեց, թե ինքն ինձ հետ նման խոսակցություն չի ունեցել», — պատմեց տուժածը։

Քաղաքացին նշում է, որ ներկայացրել է բոլոր փոխանցումների ապացույցները՝ վճարման կտրոնները և փաստաթղթերը։ Սակայն գործի քննությունը արդյունք չի տվել։

«Քննչականում ասացին՝ կզբաղվենք հարցով, հետո այլևս չկանչեցին։ Գործը, կարծես, փակվեց։ Ոչ մեկ պատասխանատվության չի ենթարկվել»,- ասաց նա։

Դեպքը տեղի է ունեցել 2021 թվականին։ Տուժածի խոսքով՝ խոսքը «ֆրանսիական բանկերից վարկ տրամադրող» ներկայացվող ընկերության մասին է եղել, սակայն հստակ կազմակերպության անվանում չի հիշում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը