Ներքին 7 ամիս առաջ - 16:32 02-03-2026

ՀՀ տարածքային ամբողջականությունը մեզ համար կարմիր գիծ է. Իրանի դեսպան

Իմ կարծիքով այս ագրեսիան ու գործողությունները անմիջականորեն վտանգում են տարածաշրջանային անվտանգությունն ու խաղաղությունը:

Այս մասին այսօր՝ մարտի 2-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին՝ անդրադառնալով փորձագետների ու իրանագետների շրջանում առկա մտահոգություններին՝ տարածաշրջանում հնարավոր լարվածության, Հայաստանին սպառնացող վտանգների իրատեսական լինելու մասին հարցին:

«Գործողություների շարունակականությունը տարածաշրջանում գտնվող բոլոր երկրների համար կստեղծվի ոչ բարենպաստ պայմաններ: Մեր բարեկամ և հարևան Հայաստանի Հանրապետության անվտանգությունը մեզ համար չափազանց կարևոր է, ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը մեզ համար կարմիր գիծ է»,- նշել է նա:

Խալիլ Շիրղոլամին շեշտել է՝ իրենց ցանկությունն է, որ Հայաստանը երբեք որևէ վնաս չկրի միջազգային օրենքները խախտողների գործողությունների հետևանքով:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան