Ներքին 7 ամիս առաջ - 09:25 02-03-2026

Այս իրադարձությունների ծանր հետևանքները տասնամյակներով զգացնել են տալու տարածաշրջանի, այդ թվում` Հայաստանի վրա․ Աբրահամյան

Տարածաշրջանային պայթյունն այս երկու օրերին տարբեր դիտանկյուններից մեկնաբանվեց, սակայն հայերիս համար կարևոր հանգամանքներից է նաև պատերազմող գոտիներում հայկական համայնքների, ինչպես նաև` պատմական, հոգևոր, կրթական, մշակութային արժեքների խնդիրները:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Առանց այդ էլ Մերձավոր Արևելքում վերջին 10-15 տարիներին տեղի ունեցած տարբեր էսկալացիաների, պատերազմների հետևանքով ծանր կորուստներ են եղել և Իրանի շուրջ վերջին արյունալի իրադարձություններն էլ գալիս են լրացնելու ծանր մտահոգություններս:

Այս օրերի իրադարձությունների ծանր հետևանքները տասնամյակներով զգացնել են տալու տարածաշրջանի, այդ թվում` Հայաստանի վրա»,-գրել է Աբրահամյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը