Ներքին 8 ամիս առաջ - 15:51 28-02-2026

Իրանում ՌԴ դեսպանատունը հորդորել է իր քաղաքացիներին լքել երկիրը Հայաստանի և Ադրբեջանի տարածքով

Իրանում Ռուսաստանի դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին լքել երկիրը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջոցով։

«Որպես նախկինում տարածված տեղեկատվության հավելում՝ Դեսպանատունը հայտնում է, որ Իրանից դուրս գալու համար լավագույն երթուղիներն են՝ Աստարայով դեպի Ադրբեջան (հարկ ենք համարում նշել, որ սահմանը հատելու համար անհրաժեշտ է նախապես ստանալ ադրբեջանական իշխանությունների թույլտվությունը) և «Նուրդուզ»/«Ագարակ» անցակետով դեպի Հայաստան անցակետերը։ Տեղաշարժվելիս խնդրում ենք ցուցաբերել զգուշություն և զգոնություն»,- ասված է ՌԴ դեսպանատան հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ տարածված հայտարարության մեջ դիվանագիտական ​​առաքելությունը կոչ էր արել իր քաղաքացիներին լքել Իրանը, հնարավորության դեպքում ձեռնպահ մնալ երկիր այցելելուց և զգոն մնալ։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին