Ուղիղ եթեր
Ներքին 5 ամիս առաջ - 18:00 27-02-2026

Ամուսնալուծությունների շքերթ. Ալեն Սիմոնյան, Նիկոլ Փաշինյան. ինչ է թաքնված դրանց հետևում

Հայաստանի իշխանությունները թևակոխել են ամուսնալուծությունների երկրորդ փուլ։ Առաջին փուլը եղավ 2018-ին, ՔՊ-ի իշխանության գալուց անմիջապես հետո, երբ մի շարք ՔՊ–ական պատգամավորներ ամուսնալուծվեցին։ Այն ժամանակ ասեկոսե էր տարածվում, թե ՔՊ-ականները ինչ-որ ռիսկեր չեզոքացնելու նպատակով են ամուսնալուծվում։ Ոմանք էլ ենթադրում էին, որ ՔՊ-ականները միանգամից սուզվել են կոռուպցիայի մեջ, և նրանց կանայք բաժանվում են, որ իրենց ամուսինների հետ միասին չդատվեն։

Ինչո՞ւ են հերթով ամուսնալուծվում բարձրաստիան պաշտոնյաները։ Սա ի՞նչ տխուր շքերթ է։

Ամսիներ առաջ ամուսնալուծվեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Հանրության համար պարզ չդարձավ, թե ինչն էր պատճառը։ Պարկեշտ էլ չէ այդ մասին հետաքննություն վարելը, քանի որ խնդիրն ընտանեկան է։ Սակայն միևնույն է, հանրության շրջանում ասեկոսեներ են տարածվում այս մասին։

Ոմանք չեն կարողանում հասկանալ, թե ինչպե՞ս կարող է ազնիվ պաշտոնյան, ունենալով 69.3 միլիոն դրամ վարկ, գերթանկարժեք ռեստորանում նշել ծննդյան տարեդարձը՝ հարյուրավոր հյուրերի հյուրասիրելով։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր հայտարարագրի համաձայն ունի 69 միլիոն 263 հազար դրամի վարկային պարտավորություն։

Ասում են, թե նա հոգում է մոտ 10 հոգու ապրուստը։ Իսկ հունվարի 5-ին մեծ շուքով նշել է իր ծննդյան տարեդարձը։ Տոնական խնջույքը տեղի է ունեցել «Պալլադիում Հոլլ»-ում։

Ըստ տարբեր աղբյուրների՝ միջոցառմանը մասնակցել է ավելի քան 200 մարդ։ Oragir.News-ը փորձել էր ճշտել՝ ինչ կարժենա, ենթադրենք, 200 հոգանոց «ամենամատչելի» խնջույքը նշված հանդիսությունների սրահում։ «300 հոգու համար նախատեսված սրահ ունենք, որի մեկ անձի արժեքը 20 000 դրամից է սկսվում»,- ասել էր ռեստորանի աշխատակիցը՝ հավելելով, որ դա ամենաէժան տարբերակն է։ Այսպիսով, նվազագույն հաշվարկով 200 հոգանոց խնջույքն այս ռեստորանում կազմում է շուրջ 4 մլն դրամ։

Այսպիսի լուրերը ոմանց մոտ կասկած են հարուցում, որ Ալեն Սիմոնյանը կողմնակի եկամուտ կամ քողարկված հովանավոր ունի։ Հանրության շրջանում կասկած է շրջանառվում նաև, որ նրա ամուսնալուծության պատճառն ինչ-որ գույք կամ դրամական միջոցներ հանրությունից թաքցնելու համար է։

Այսօր առավոտյան Աննա Հակոբյանը տեսանյութ հրապարակեց, տեղեկացնելով, որ բաժանվում է Նիկոլ Փաշինյանից։

«Դատելով Հակակոռուպցիոն կոմիտեի և լրագրողների միջև երեկ տեղի ունեցած հարցուպատասխանից, չի բացառվում, որ ես քրեական պատասխանատվության ենթարկվեմ որպես «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն։ Կյանք է, գուցե և հնարավոր է այդպիսի զարգացում, ինչ արած, կապրենք, կտեսնենք»,- տեսանյութում հայտարարել է Աննա Հակոբյանը։

Իհարկե, չի բացառվում անձնական, ընտանեկան խնդիրների առկայության պարագան, որոնց պատճառով ամուսնալուծվում են ՔՊ-ական պատգամավորները, Ալեն Սիմոնյանը, Նիկոլ Փաշինյանը։ Սակայն չի բացառվում նաև, որ լինեն նաև լուրջ պատճառներ կապված ունեցվածքի, հարստության, կոռուպցիոյի վերաբերյալ կասկածների, ռիսկերի հետ, որոնք հայտնի են միայն զույգին։

Գատնիք չէ, որ առանձնապես խոշոր չափերի գույքերը և դրամական միջոցները, որոնք պաշտոնատար անձը ձեռք է բերել ապօրինի ճանապարհով, երբեմն ձևակերպում են կնոջ, զոքանչի անունով։ Ենթադրելի է, որ ՔՊ-ականների բարձրաստիճան գործիչների ամունալուծությունների պատճառն այդպիսի հաշիվների և անշարժ գույքերի մասին տեղեկատվությունը հանրության համար անհասանելի դարձնելն է բաց հայտարարագրերի միջոցով։

Այսպիսով՝ ժողվրդի մեջ կասկած է պտտվում, թե Ալեն Սիմոնյանն ու Նիկոլ Փաշինյանն ինչ-որ բան են ուզում թաքցնել, ինչ-որ գույքեր կամ դրամային միջոցներ են ձևակերպել իրենց կանանց անուններով, իսկ ամուսնալուծության արդյունքում այդ մասին տեղեկությունները հանրության համար անմատչելի կդառնան։

Մի խոսքով՝ ժողովրդի մի մասը լուրջ տխրել է, որ Աննա Հակոբյանը հեռանում է կառավարական առանձնատնից, բազմաթիվ մարդիկ կարեկցական խոսքեր են ուղղում զույգին։ Սակայն կա նաև լավատեսական կասկած, որ Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը ֆիկտիվ են բաժանվել, պարզապես՝ ինչ-որ թանկ բան են ուզում ժողովրդի աչքից թաքցնել։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ