Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 16:44 27-02-2026

Ֆասթ Բանկի հովանավորությամբ Newmag հրատարակչությունը լույս է ընծայել ևս երկու գիրք

Newmag հրատարակչությունը «Ֆասթ Բանկ»-ի հովանավորությամբ հայերեն է թարգմանել և տպագրել համաշխարհային բեսթսելլերների հեղինակ Ադամ Գրանտի երկու հայտնի գրքերը՝ «Ինքնատիպները» և «Թաքնված ներուժը»։ «Ինքնատիպների» հեղինակը պատմում է, թե ինչպես դառնալ ստեղծագործ, հակադրվել խմբային մտածողությանը և իրականացնել ոչ ստանդարտ գաղափարներ: Նա գիտական հետազոտություններով և իրական օրինակներով է ցույց տալիս, որ ստեղծագործությունը հմտություն է, որը կարելի է զարգացնել՝ հաղթահարելով վախը, ժամանակին գործելով։ Իսկ «Թաքնված պոտենցիալը» գիրքը խոսում է յուրաքանչյուր մարդու ներսում թաքնված հնարավորությունների մասին: Հեղինակն օգտագործում է կրթության, առաջնորդության և մոտիվացիայի իրական օրինակներ՝ ցույց տալու համար, որ հաջողությունը կախված է ոչ թե բնածին տաղանդից, այլ կարողությունների մշակումից։

«Ֆասթ Բանկի հետ մեր համագործակցությունը շատ արդյունավետ է, որովհետև և’ բանկային միջավայրը, և’ գրական միջավայրն իրար մոտ են մի քանի առումներով. ինքնուրույն մտածող մարդկանց հարաբերություններ են բանկային համակարգում», – նշել է Newmag հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը։

«Ֆասթ Բանկ»-ը կարևորում է կրթության և ընթերցանության խթանումը՝ հավատալով, որ գիտելիքն ու նորարար մտածողությունը կարևոր նախադրյալներ են անհատի և հասարակության առաջընթացի համար։ «Ֆասթ Բանկ»-ի աջակցությամբ իրականացված այս ծրագիրն ընդգծում է, թե ինչպես ընթերցանությունն ու գիտելիքը կարող են շարժիչ ուժ դառնալ՝ նոր գաղափարների իրագործման և հաջողության հասնելու համար։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը