Մամուլ 7 ամիս առաջ - 08:10 27-02-2026

Մեսրոպ Մաշտոցը վերադառնում է. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«2025-26 թթ․ ուսումնական տարին սկսվեց սկանդալով․ առաջին դասարանցիների ծնողները հայտնաբերել էին, որ Այբբենարանում չկա հայոց գրերի գյուտի հեղինակ Մեսրոպ Մաշտոցի նկարը։ ԿԳՄՍ նախարարը հայտարարեց, որ այն առաջին դասարանցիները կարող են տեսնել QR կոդով։ Սակայն վրդովված ծնողները եւ հանրությունը չէին հանդարտվում եւ մինչ օրս՝ այս իշխանությունների ավերածությունները թվարկելիս, անպայման հիշում են Մաշտոցն Այբբենարանից հանելու փաստը։

Մենք տեղեկացանք, որ աղմուկն ու հանրային զայրույթն իրենց դերը խաղացել են՝ 2026-27 ուստարվա դասագրքերն են արդեն տպագրվում, եւ այս տարվա Այբբենարանում Մաշտոցն արդեն իր արժանի տեղն է զբաղեցրել դասագրքում՝ առանց QR կոդերի ու մանիպուլյացիաների։

ԿԳՄՍՆ-ից մեր լուրը հաստատեցին․ «2026-2027 ուսումնական տարվա «Այբբենարան» դասագրքի վերահրատարակման համար նախարարությունն իրազեկել է «Այբբենարան» դասագրքի հեղինակներին՝ վերանայել եւ շտկել դասագրքում առկա սխալներն ու վրիպակները՝ պարտադիր ներառելով Մեսրոպ Մաշտոցի նկարը եւ հայոց այբուբենը:

«Այբբենարան» դասագրքի հեղինակներն արդեն իսկ ուղարկել են «Մայրենի» առարկայի 1-ին դասարանի «Այբբենարան» դասագրքերի լրամշակված տարբերակների էլեկտրոնային տպագրական ֆայլերը: Ներկայացված էլեկտրոնային տարբերակները սահմանված կարգով ներկայացվել են փորձաքննության»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան