Ներքին Միտք 7 ամիս առաջ - 23:15 26-02-2026

Ո՞վ է կառավարելու ընտրությունները. ժողովրդավարության վախճանը. Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի տելեգրամյան գրառումը.

Ո՞վ է կառավարելու ընտրությունները. ժողովրդավարության վախճանը

Եվրամիության կողմից Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրություններին «օժանդակելու» նախաձեռնությունը ներկայացվում է որպես Կրեմլի ապատեղեկատվության դեմ պայքար։ Սակայն բովանդակային դիտարկումը ցույց է տալիս, որ խոսքը ընտրական գործընթացի կառավարման մասին է։

Այն, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական նամակով դիմել է Եվրամիությանը՝ Երևան ուղարկելու «հիբրիդային արագ արձագանքման խումբ», արդեն իսկ փոխում է ընտրական գործընթացի տրամաբանությունը։ Արտաքին դերակատարը հրավիրվում է մասնակցելու ընտրական միջավայրի ձևավորմանն ու վերահսկմանը՝ գործող իշխանության ուղիղ խնդրանքով։

Այս մոտեցման առանցքային խնդիրը «ապատեղեկատվություն» հասկացության քաղաքականացումն է։ Գործնականում այն վերածվում է ոչ թե կեղծ տեղեկատվության դեմ պայքարի, այլ իշխանության համար քաղաքականապես անցանկալի նարատիվների սահմանափակման գործիքի։ Երբ իշխանությունն ու արտաքին գործընկերը համատեղ որոշում են, թե որ խոսքն է համարվում վտանգավոր, ընտրությունները դադարում են լինել ազատ գաղափարների մրցակցություն և վերածվում են վերահսկվող տեղեկատվական միջավայրի։

Նման մոդել արդեն կիրառվել է Մոլդովայում և Բրյուսելում ու այն ներկայացվում է որպես հաջողված փորձ։ Սակայն այդ «հաջողությունը» չափվում է ոչ թե քաղաքական պլյուրալիզմի խորացմամբ, այլ իշխանության ընտրական վերարտադրության ապահովմամբ։

Սա այն մոդելն է, որտեղ ընտրությունների բովանդակությունը նախապես կառավարվում է։ Իշխանությունն իրեն նույնացնում է «ժողովրդավարության» հետ, իսկ ընդդիմադիր կամ այլընտրանքային քաղաքական խոսքը ավտոմատ կերպով ներկայացվում է որպես արտաքին ազդեցության արդյունք։ Ընտրողը դադարում է դիտարկվել որպես ինքնուրույն քաղաքական սուբյեկտ և ընկալվում է որպես ռիսկ, որից պետք է պաշտպանել հենց իրեն։

Պատահական չէ, որ այս մոտեցումը քննադատության է արժանացել հենց Արևմուտքի ներսում։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն անցյալ տարի Մյունխենի անվտանգության համաժողովում արձանագրել է, որ ժողովրդավարության անվան տակ մեդիայի վերահսկումը և ընտրական գործընթացի տեխնոկրատական կառավարումը հանգեցնում են ոչ թե ժողովրդավարության պաշտպանությանը, այլ դրա քայքայմանը։

Հայաստանի դեպքում խնդիրը արտաքին միջամտության սպառնալիքը չէ, այլ ներքին քաղաքական լեգիտիմության ճգնաժամը։ Այդ ճգնաժամը չի լուծվում արտաքին «արագ արձագանքման խմբերով»։ Ընդհակառակը՝ նման միջամտությունները խորացնում են հանրային անվստահությունը և ընտրությունների արդյունքը ներկայացնում որպես արտաքին քաղաքական հովանավորության արդյունք։

Եթե ընտրությունները կառավարելու համար անհրաժեշտ է արտաքին կենտրոնի մշտական ներգրավում, ապա արդյո՞ք դրանք դեռ կարող են համարվել ինքնիշխան պետության ազատ ընտրություններ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը