Ներքին 5 ամիս առաջ - 20:18 25-02-2026

ՀՀ ԱԺ պատվիրակությունը փորձի փոխանակման շրջանակում այցելել է Բրյուսել

ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը փորձի փոխանակման շրջանակում փետրվարի 24-25-ը եղել է Բրյուսելում (Բելգիայի Թագավորություն): Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Այցը կազմակերպվել էր Եվրոպական խորհրդարանի «Ժողովրդավարության աջակցության և ընտրությունների համակարգման խումբ» ծրագրի շրջանակում: Նպատակն էր խթանել միջխորհրդարանական երկխոսությունն ու խմբակցությունների միջև փոխգործակցությունը, ինչպես նաև ծանոթացնել ՀՀ Ազգային ժողովի ներկայացուցիչներին Եվրոպական խորհրդարանի գործունեությանը, ընթացակարգերին և ժողովրդավարության աջակցության գործիքակազմին:

ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության կազմում էին ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ բոլոր քաղաքական խմբակցություններից՝ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Մինասյանը, Ալխաս Ղազարյանը, «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, խմբակցության անդամներ Աննա Գրիգորյանը, Արթուր Խաչատրյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, ինչպես նաև ՀՀ ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ:

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, «Ժողովրդավարության աջակցության և ընտրությունների համակարգման խումբ» ծրագրի Հայաստանի համակարգող Նաչո Սանչես Ամորի գնահատմամբ ճանաչողական այցը ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների համար եվրոպական խորհրդարանական մշակույթին տեղում ծանոթանալու, փորձի փոխանակում իրականացնելու և մասնագիտական կարողությունները խորհրդարանական գործունեության ոլորտում խորացնելու կարևոր հնարավորություն է:

Քննարկումների ընթացքում ներկայացվել են Եվրոպական խորհրդարանի դերն արտաքին հարաբերություններում և ժողովրդավարության աջակցության գործընթացներում, Եվրոպական խորհրդարանի ընթացակարգային կանոնները և պատգամավորների վարքականոնը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության օրակարգին, այդ թվում՝ վիզաների ազատականացման գործընթացին:

Հայ պատգամավորները նշել են, որ այցը եւս մեկ քայլ է Հայաստան-Եվրոպական միություն միջխորհրդարանական համագործակցության զարգացման ուղղությամբ և կարևոր ներդրում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործընթացում:

Այցի շրջանակում խորհրդարանական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդարանի մի շարք պատգամավորների և վարչական ղեկավարության ներկայացուցիչների, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Միրիամ Լեքսմանի, համազեկուցող Գեադիս Գեադիի, Եվրախորհրդարանի պատգամավորներ Մարինա Կալյուրանդի, Անդրեյ Կովաչևի, Հելմուտ Բրանդշտատերի, Անդրեաս Շիդերի, Նիկոլաե Շտեֆանուտայի, Մոնիկա Հոլմայերի, Խուան-Ֆերնանդո Լոպես Ագիլարի, ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի, Եվրոպական խորհրդարանի DG EXPO-ի գլխավոր տնօրեն Պեդրո Դուչիի հետ:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ