Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 7 ամիս առաջ - 18:30 25-02-2026

Թոշակները բարձրացնելը կաշառք ա 2 ամսով․ հարցում

Այսօր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում ուղիղ հեռարձակմամբ հայտնել է, որ ապրիլի 1-ից թոշակները կբարձրանան: Նա նշել է, որ համեմատաբար ցածր թոշակները կբարձրանան 10000 դրամով, համեմատաբար բարձր թոշակները կբարձրանան ավելի քիչ։ Ընդ որում, այս հաշվարկների մեջ չկա հետվճարը, այսինքն փաստացի թոշակները կբարձրանան նշած սանդղակներից ավելի շատ:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ի՞նչ եք կարծում, եթե ընտրություններ չլինեին, Նիկոլ Փաշինյանը կբարձրացնե՞ր թոշակը»։

Հարցվածների մի մասը նշեց, որ դա բնականաբար կապված է ընտրությունների հետ, որոշներն էլ դժվարացան որևէ պատասխան տալ։

«Կաշառք ա դա 2 ամսով»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ դա քաղաքականություն է։ «Ինձ թվում ա կապ ունի, քաղաքականություն ա։ Իմ մաման թոշակառու ա, եթե մամաս մենակ ապրի, չի կարա էդ գումարով ապրի»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ ամեն բան ձևական բնույթ է կրում։ «Ոչ, որովհետև ամեն ինչև ձևական ա, ոչ մի նորմալ բան գոյություն չունի։ մարդիկ ասում են՝ շատ բան ա արել, բայց դե չի էրևում էդ շատ բանը։»,- ասաց նա։

«Ես կարծում եմ՝ Փաշինյանը ոչինչ չի անում»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը

Ձեզ գուցե հետաքրքրի