Ներքին 7 ամիս առաջ - 19:46 24-02-2026

Փաշինյանը գիտի, որ Սամվել Կարապետյանը կարող է լինել երկրի վարչապետ, այդ պատճառով է նրան կալանքի տակ պահում

Նոր ղեկավարները հասարակության համար միջոց են, որ կարողանան լուծել մեր երկրի առաջ ծառացած խնդիրները։ Այս մասին այսօր՝ փետրվարի 24-ին, «Ազատությանը» տված հարցազրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը։

«Վարչապետի մեր թեկնածուն Սամվել Կարապետյանն է։ Մեր հասարակությանն այս վիճակից հանողը, աղքատությունը հաղթահարողը Սամվել Կարապետյանն է։ Մենք չենք կարող վարչապետի այլ թեկնածու ունենալ, քան Սամվել Կարապետյանը։ Նրա նշանակման համար մենք առաջարկել մեր ճանապարհային քարտեզ, որի սահմանադրականության կասին խոսել են նաև սահմանադրագետները»,- ասել է Նարեկ Կարապետյանը։

Նա ասել է, որ ի տարբերություն այսօրվա իշխանության, որն ուզում է ամբողջ Սահմանադրությունը փոխել Ալիևի և իր ընկերների առաջարկով ու պահանջով, իրենք ուղղակի մեկ կետի տեխնիկական փոփոխության արդունքում հնարավորություն են տալիս ողջ սփյուռքի պոտենցիալը մասնակցել Հայաստանի կառուցման գործին։

Անդրադառնալով իշխանականների այն քննադատմանը, թե Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետ և այդպիսով իրենք փորձում են հասարակությանը մոլորեցնելու, Նարեկ Կարապետյանն արձագանքել է․
«Եթե Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետ, ինչո՞ւ է Փաշինյանը կալանքի տակ պահում նրան։ Նիկոլ Փաշինյանը գիտի, որ Սամվել Կարապետյանը կարող է լինել երկրի վարչապետ, այդ պատճառով է նրան կալանքի տակ պահում»։

Ճշտող հարցին, եթե իրենց հաջողվում է մեծամասնություն կազմել այդ դեպքում ինքը՝ Նարեկ Կարապետյանը հրաժարակա՞ն է տալիս և խորհրդարանը նոր վարչապե՞տ է ընտրում, Նարեկ Կարապետյանն ասել է․ «Ժողովրդի կողմից ընտրված։ Մենք ներկայացրել ենք մեր ծրագրերը, Սամվել Կարապետյանը բերում է տնտեսական փոփոխությունների ծրագիր։ Եվ նրա բերած փոփոխություններին է ժողովուրդն աջակցում, կամ՝ ոչ։ Մենք տեսնում ենք, որ աջակցությունը ստանալու ենք, քանի որ երկրում կա շատ մեծ աղքատություն։ Փոքր ձեռնարկությունները ճնշման տակ են, այդ իշխանության կառավարման ընթացքում գյուղատնտեսությունը, ցավոք, անկում է ապրել․ մենք 2018 թվականի մակարդակից ավելի ցածր գյուղատնտեսություն ունենք այսօր»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում