Ներքին 7 ամիս առաջ - 19:17 24-02-2026

Փաստաբանը փորձել է թմրամիջոց տանել «Նուբարաշեն» ՔԿՀ. նրան ձերբակալել են

2026 թվականի փետրվարի 21-ին ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները խուզարկության են ենթարկել կալանավորված անձանց հետ տեսակցության եկած փաստաբանին։

Այս մասին տեղեկացնում են ՔԿԾ-ից:

Խուզարկության արդյունքում փաստաբանի պայուսակից՝ փաստաթղթերի տակից, հայտնաբերվել է 10 մլ տարողությամբ, սպիտակ, թափանցիկ ներարկիչ՝ առանց հետնամասի, երկկողմանի հալեցված վիճակում։

Ներարկիչի մեջ առկա է եղել 8.44 գրամ քաշով, թմրամիջոցի նմանվող, մուգ շագանակագույն, փոշենման զանգված:

Փաստաբանը ձերբակալվել է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Նուբարաշեն» տարածքային բաժնի ծառայողների կողմից և թմրամիջոցի նմանվող զանգվածի հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Ամենից շատ դիտված

19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
17:23 Վարդևանյանը պնդում է՝ ավագանու ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են վախ տարածել
18:09 Ինձ համար կարեւոր էր, որ որդիս մկրտվի Հայաստանում. Արման Մարգարյան
18:14 Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել
16:00 Եթե ցուցարարները Փաշինյանի հրաժարականը պահանջեն՝ տալո՞ւ է