Ներքին 7 ամիս առաջ - 15:15 24-02-2026

Իրավապահները ծանրաբեռնված են․ քաղաքական պատվերները խոչընդոտում են հանցանքների կանխարգելումը

Աջափնյակում, Զովունիում և Սևանում վերջին օրերին գրանցված սպանության դեպքերի ֆոնին Oragir.News-ը հեռախոսազրույց է ունեցել փաստաբան Արսեն Բաբայանի հետ՝ հասկանալու, թե ինչով կարող են պայմանավորված լինել նմանատիպ ծանր հանցագործությունների աճող միտումները։

«Իրավապահ համակարգը այսօր այնքան են ծանրաբեռնել քաղաքական բնույթի հանձնարարություններով, քաղաքական հետազոտություններ իրականացնելով, ինչպես նաև իրենց սատարող հոգևորականների անվտանգությունն ապահովելով և այդ ուղղությամբ ամբողջ օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելով, որ բնականոն կյանքում տեղի ունեցող հնարավոր հանցագործությունները կանխելու համար պարզապես ո՛չ բավարար ռեսուրս է մնում, ո՛չ ժամանակ։

Այսինքն՝ իրավապահ համակարգի առաջնահերթությունները փաստացի շեղված են իրենց հիմնական գործառույթներից, ինչի հետևանքով հանցագործությունների կանխարգելման մեխանիզմները չեն աշխատում այնպես, ինչպես պետք է աշխատեին»,- նշեց Բաբայանը։

Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակը ուղիղ կապ ունի իշխանությունների վարած քաղաքականության հետ․

«Եթե ամբողջ ռեսուրսները դրվում են իրենց քննադատողներին քաղաքական հետապնդումների ենթարկելու համար, ապա, բնականաբար, այդ ռեսուրսները սահմանափակվում են, և իրական հանցագործությունների կանխարգելումը չի իրականացվում արդյունավետ։ Այս պայմաններում իրավապահ համակարգը չի կարողանում կենտրոնանալ իր հիմնական գործառույթների վրա, ինչը հանգեցնում է նմանատիպ ողբերգական դեպքերի աճի»։

Փաստաբանը նաև չբացառեց իրավապահ մարմինների պատասխանատվությունը առանձին դեպքերի չկանխարգելման հարցում՝ ընդգծելով, որ նման հանձնարարությունների կատարումն ինքնին խնդիր է․

«Որպեսզի մեղավոր չլինեն, պետք է առաջին հերթին նման քաղաքական հանձնարարությունները չկատարեին և չստանձնեին քաղաքական հետապնդումների գործընթացը։ Եթե համակարգը ներգրավված է այլ՝ ոչ պրոֆեսիոնալ խնդիրների լուծման մեջ, ապա բնական է, որ հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված աշխատանքները հետին պլան են մղվում»։

Անդրադառնալով հասարակության մեջ նկատվող ագրեսիվ վարքագծին՝ Բաբայանը այն պայմանավորեց վերջին տարիներին տեղի ունեցած ծանր իրադարձություններով.

«Պետք է հիշել, թե վերջին տարիներին քանի լուրջ աղետի միջով է անցել հասարակությունը՝ սկսած պատերազմից մինչև շարունակվող սոցիալ-հոգեբանական լարվածությունը։ Այս ամենը չի կարող ազդեցություն չունենալ մարդկանց վարքագծի վրա, և, այո, նման ֆոնին մարդկանց մոտ որոշակի ագրեսիա է ձևավորվում, ինչը երբեմն կարող է դրսևորվել նույնիսկ առօրյա վեճերի ժամանակ»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում