Ներքին 7 ամիս առաջ - 17:00 23-02-2026

Ավելի քան 70․000 դոլարի նվերներ. Լիլի Մորտոն ցուցադրել է ամուսնու և երեխաների շքեղ անակնկալները

Մոդել և բլոգեր Լիլի Մորտոն իր հետևորդներին է ներկայացրել ընտանիքի անդամների՝ ամուսնու և երեխաների կողմից ստացած շքեղ նվերների տպավորիչ հավաքածուն, որը սկսել էր համալրվել դեռ սեպտեմբեր ամսից։

Թեև բլոգերն ընդգծել է, որ իրեն բրենդամոլ չի համարում, սակայն խոստովանել է, որ առանձնահատուկ սեր ունի որակյալ ու թանկարժեք նվերների հանդեպ, ինչն էլ ակնհայտ է դառնում ցուցադրված իրերի շուկայական արժեքներից։

Մենք ուսումնասիրել ենք տեսանյութում հայտնված իրերի շուկայական արժեքները։ Տեսանյութի ամենաթանկարժեք և ցանկալի նմուշը, անշուշտ, էկզոտիկ կաշվից պատրաստված Hermès Birkin 25 պայուսակն է՝ հայտնի Bleu Jean երանգով, որի բուտիկային արժեքը VIP հաճախորդների համար սկսվում է 45,000 դոլարից, իսկ վերավաճառքի միջազգային հարթակներում այն կարող է հասնել ընդհուպ մինչև 90,000 դոլարի։

Շքեղ նվերների շարքը համալրել են նաև նիշային օծանելիքների ընտրանին, մասնավորապես՝ Parfums de Marly բրենդի Valaya բույրը և Dior-ի J'adore Parfum d'Eau-ն, որոնց ընդհանուր արժեքը գերազանցում է 450 դոլարը։


Բացի այդ, Լիլիի հավաքածուն հարստացել է Judith Leiber-ի բյուրեղապատ էպատաժային կլատչով, որի գինը տատանվում է 4,000-ից 6,000 դոլարի սահմաններում, ինչպես նաև ինքնատիպ զարդերով և Hermès-ի աքսեսուարներով։



Evil Eye Clutch (Աչքի տեսքով պայուսակ)

Գինը սկսվում է $3,995



Hermès Գոտի (Belt Kit) Պաշտոնական խանութներում ստանդարտ մոդելների (օրինակ՝ Constance կամ H Buckle) գինը տատանվում է $800 - $1,200 սահմաններում։


Iris & Lily զարդեր

Բնական գունավոր քարերից և խոշոր բարոկկո մարգարիտից պատրաստված վզնոց:Այս բրենդի նմանատիպ ձեռագործ զարդերի արժեքը սովորաբար տատանվում է $150 - $40։

Ընդհանուր առմամբ, Լիլի Մորտոյի ցուցադրած նվերների ընդհանուր արժեքը փաստացի կարող է գերազանցել 70,000 դոլարի շեմը՝ հերթական անգամ ընդգծելով նրա շքեղ կենսակերպը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը