Ներքին 6 ամիս առաջ - 19:08 22-02-2026

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիա

Փետրվարի 23-24-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Շվեյցարիայում։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի և Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին և հանդես կգա ելույթներով:

Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ:

Ամենից շատ դիտված