Սպորտ 7 ամիս առաջ - 10:28 20-02-2026

Ադելիա Պետրոսյանը զբաղեցրեց վեցերորդ տեղը Օլիմպիական խաղերում

Իտալիայում անցկացվող Ձմեռային Օլիմպիական խաղերի կանանց մենասահքում Ռուսաստանի եռակի չեմպիոն Ադելիա Պետրոսյանը, ով հանդես էր գալիս չեզոք կարգավիճակով, երկու ծրագրերի հանրագումարում վաստակելով 214.53 միավոր, զբաղեցրեց վեցերորդ հորիզոնականը։

Չնայած կարճ ծրագրից հետո մարզուհին հինգերորդն էր, սակայն ազատ ծրագրի ժամանակ քառակի տուլուպ հնարքը կատարելիս թույլ տված անկումը թույլ չտվեց նրան պայքարել մեդալների համար։

Մրցաշարի հաղթող դարձավ ԱՄՆ-ը ներկայացնող Ալիսա Լյուն (226.76 միավոր), իսկ արծաթե և բրոնզե մեդալները նվաճեցին ճապոնացի չմշկասահորդուհիներ Կաորի Սակամոտոն և Ամի Նակային։ Հարկ է նշել, որ Ռուսաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Պյոտր Գումեննիկը, նույնպես զբաղեցրեց վեցերորդ տեղը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը