Ներքին Միտք 6 ամիս առաջ - 21:06 19-02-2026

Ամասիայում ադրբեջանցիներ են վերադառնում, Երևանում սկանդալային կրակոցներ են. Մարուքյան

Այն պահին, որ Հայաստանի Հանրապետությունում՝ այս չկառավարվող պետությունում օրը ցերեկով արդեն ոչ թե հեռավոր վայրերում, այլ քաղաքի կենտրոնում կրակում են իրար վրա, անհայտ պայմաններում ադրբեջանցիներ են եկել Ամասիա։

Այս մասին ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ այդպիսի կադրեր են տարածվել համացանցում։

«Նախ ուզում եմ արձագանքել՝ դեռևս անհայտ պայմաններում Հայաստան են ժամանել ադրբեջանցիներ։ Անհայտ պայմաններում չեն եկել, այս կառավարության վարած քաղաքականության պայմաններում են եկել, այդ մասին հազար անգամ խոսել ենք, հազար անգամ կանխատեսել ենք, որ գալու են, և մարդիկ մտածում են՝ դե լավ մի ուռճացրեք ախպոր պես, թողեք հանգիստ ապրենք... ի՞նչ նկատի ունի ադրբեջանցին, երբ ասում է՝ Աստված տա ամեն ինչ լավ լինի և մենք վերադառնանք, նկատի ունի, որ հունիսի յոթի ընտրություններից հետո եթե այս իշխանությունները մնան, իրենք կգան իրենց տներ։

Կարո՞ղ է մի հայ գնա Ղարաբաղ, ասի Աստված տա լավ լինի, հետ գանք Ղարաբաղ։ Սա եղել է, որովհետեւ այս իշխանությունն է իշխանություն։
Ալիեւի հարցազրույցը չմոռանանք Մյունխենում՝ France24-ին, ու այս իշխանությունը 4 օր է՝ մի ծպտուն չի հանում։

Հիմա, սիրելի հայրենակիցներ, դուք մտածում եք, որ այս մտայնությամբ, այս մտքերով ադրբեջանցիների՝ խաղաղ մեքենաներով գալու դեմն առնելու համար մեզ պետք է խոսակցություն սրանց մասին. անկեղծ խոսակցություն և մարդիկ, ովքեր կոմպետենտ կլինեն այս հարցերով զբաղվելու։ Սա Հայաստանը վարի տալու պրոցես է, և էս պրոցեսի գլխին կանգնած է էս իշխանությունը։ Ու այս ամենի ֆոնին ամբողջ պարեկային ծառայությունը որ պետք է հանցավորության դեմ պայքարի, առավոտը 8–ից շփվացնում է, որ խաչմերուկ կարգավորի։

Այստեղ ոչ մի բան չի արվում, այստեղ միայն լափելու, թալանելու մասին է խոսակցությունը։

Մենք պիտի սթափվենք ու ընտրություններով դա թույլ չտանք»,- ասել է Մարուքյանը։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից