Ներքին Միտք 6 ամիս առաջ - 19:19 19-02-2026

Օրը ցերեկով՝ քաղաքացիների աչքի առաջ մարտաֆիլմ հիշեցնող տեսարաններ են. սա՞ է «բարեփոխումների» ենթարկված ձեր իրավապահ համակարգը»

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է.

«Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով, ցավոք, ունեցանք զոհ և վիրավորներ։ Կրակոցներն այնքան ուժգին և ինտենսիվ են եղել, որ բնակիչներից ոմանց թվացել է, թե պատերազմ է սկսվել։ Ու՞ր է նայում իրավապահ համակարգը, ուժային կառույցները միայն վարչակարգի պաշտպանության համա՞ր են։

Վերջին տարիներին հրազենի գործադրմամբ հանցագործությունների թիվը շեշտակի աճել է։

Ռազբորկաներն ավարտվում են կամ դանակահարությամբ, կամ կրակոցներով։ Վիճակագրական տվյալներն ահազանգում են, որ ոլորտը բարձիթողի վիճակում է։ Ունենք ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների աճ։

Ցավոք, չկանխվեց նաև Փարաքարի համայնքապետի և վերջինիս ընկերոջ սպանությունը, այն դեպքում, երբ դեռևս ամիսներ առաջ պայթյունավտանգ մթնոլորտ էր ստեղծվել համայնքում։

Խայտառակ իրավիճակ է նաև հանցագործությունների բացահայտման առումով։

Մեր հազարավոր քաղաքացիների ավտոմեքենաներ թալանվել և թալանվում են: Իմ պարագայում եղել է նաև այրելու և կոտրելու փորձ: Այսօրինակ դեպքերը բացահայտելու ուղղությամբ չի իրականացվում պատշաճ քննություն։ Մեր հայրենակիցներն ահազանգում են նաև, որ ավելացել են գրպանահատության դեպքերը։ Անառարկելի փաստ է, որ անպատժելիությունից են ծնվում նոր հանցագործությունները։

Մինչդեռ, քրեակատարողական հիմնարկներում այլևս տեղ չկա իրապես հանցանք կատարած անձանց համար․ դրանք ծանրաբեռնված են քաղբանտարկյալներով։

Հանրապետությունում ամենաթողության մթնոլորտ է ստեղծվել։ Օրը ցերեկով՝ քաղաքացիների աչքի առաջ մարտաֆիլմ հիշեցնող տեսարաններ են։ Սա՞ է «բարեփոխումների» ենթարկված ձեր իրավապահ համակարգը»։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից