Ներքին 7 ամիս առաջ - 12:15 19-02-2026

ՀՀ-ում օտարերկրյա ներդրողները կունենան տեղացի ներդրողներին հավասար իրավունքներ և պարտականություններ

Ներկայումս գործում է օտարերկրյա ներդրումների մասին օրենքը, որը չի ապահովում ներդրումային գործընթացի ժամանակակից պահանջներին համապատասխան ամբողջական կարգավորում:

Այս մասին այսօր՝ փետրվարի 19-ին, Կառավարության նիստի ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը՝ ներկայացնելով «Ներդրումների մասին» օրենքի նախագծին հավանություն տալու մասին որոշման նախագիծը:

«Կարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ նախագծով սահմանված կագավորումները տարածվելու են ոչ միայն օտարերկրյա ներդրողների և ներդրումների վրա, այլև տեղի ներդրողների և ներդրումների վրա, մինչդեռ գիտենք, որ ներկայումս գործող օտարերկրյա ներդրումների մասին օրենքի դրույթները տարածվում են միայն օտարերկրյա ներդրումների և ներդրողների հետ կապված իրավահարաբերությունների վրա:

Նախագիծը սահմանում է խտրականության բացառման երաշխիք երկու կարևոր բաղադրիչներով՝ ազգային ռեժիմը, համաձայն որի՝ օտարերկրյա ներդրողներն ունենալու են տեղացի ներդրողներին հավասար իրավունքներ, ազատություններ և պարտականություններ, և առավել բարենպաստության ռեժիմը, համաձայն որի՝ օտարերկրյա պետությունների ներդրողները համանման իրավիճակներում ունենալու են համանման, նույնանման բարենպաստ վերաբերմունք:

Սա նշանակում է՝ օտար պետության ներդրողը ՀՀ-ից իրավունք ունի ակնկալելու նույնանման բարենպաստ վերաբերմունք, որը ՀՀ-ում առկա է այլ օտարերկրյա ներդրողի նկատմամբ:
Բացառություն ունենք, այն նախատեսված է միայն միջազգային պայմանագրերի հիման վրա ստեղծված Մաքսային միության, ԱՏԳ-ի, ԵԱՏՄ-ի և միջազգային շուկայի ու միջազգային պայմանագրերով կարգավորվող այլ դեպքերի համար:

Նախագիծը սահմանում է իրավական և ֆիզիկական պաշտպանվածության երաշխիք, ներդրումների իրավական դաշտի թափանցիկության երաշխիք, սահմանում է կապիտալի և գույքի ազատ տեղաշարժն ու փոխարկման իրավունքները, աշխատողներ վարձելու երաշխիք, վեճերի լուծման երաշխիք, արդարադատության մատչելիություն և այլն» - հայտնեց Լիլյա Սիրականյանը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը