Ներքին Միտք 6 ամիս առաջ - 19:53 18-02-2026

Քաղաքացիների կյանքը պաշտպանված չէ, իսկ իշխանությունների անգործությունը սպառնում է հասարակության անվտանգությանը

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է․

«Օրը ցերեկով հերթական զինված միջադեպն է գրանցվել Երևանում՝ ցավոք կրկին մահվան ելքով։ Այս ողբերգական դեպքը ոչ միայն առանձին դեպք չէ, այլև ցայտուն ապացույց է, որ զենքի ազատ ու չվերահսկվող շրջանառությունը մեր երկրում դարձել է իրական, քրեածին սպառնալիք հասարակության համար։

Անընդհատ կրկնվող նման միջադեպերը ցույց են տալիս, որ մեր քաղաքացիների կյանքը պաշտպանված չէ, իսկ իշխանությունների անգործությունն ու քաղաքական անպատասխանատվությունը անմիջապես սպառնում են հասարակության անվտանգությանը։

Օրենքը, որը թույլ է տալիս զենք ունենալ առանց խիստ վերահսկողության և պարտադիր ստուգումների, ուղիղ ճանապարհ է ոչ միայն անհամաչափ բռնության, այլև մահացու սպառնալիքի՝ մեր ամենօրյա կյանքում։

Առնվազն 10.000 զենք դեռևս չի հայտնաբերվել Արցախի վերջին պատերազմից հետո, և դրանցից յուրաքանչյուրը կարող է դառնալ հանցագործության և մահացու դեպքերի գործիք։

Ապօրինի զենքի առկայության համար Քրեական օրենսգրքով նախատեսված պատիժը ծիծաղելի է և ողբերգական․ տուգանք՝ առավելագույնը քսանապատիկի չափով, հանրային աշխատանքներ՝ 80–150 ժամ տևողությամբ, ազատության սահմանափակում՝ առավելագույնը երկու տարի, կամ կարճաժամկետ ազատազրկում՝ առավելագույնը երկու ամիս։

Մեր երկրում ապօրինի զենքի առկայության համար պատիժը պետք է անհապաղ խստացվի՝ այն վեր դասելով ծանր հանցագործությունների շարքում՝ ներկայիս «ոչ մեծ ծանրության» դասի փոխարեն»։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից

Ձեզ գուցե հետաքրքրի